Հորմուզի նեղուցում գտնվող մի քանի նավեր հարձակման են ենթարկվել. ԶԼՄ

https://arm.sputniknews.ru/20260714/hvormuzi-neghucum-gtnvvogh-mi-qani-naver-hardzakman-en-entarkvel-zlm-104587367.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/0e/99838142_84:0:1488:1053_1920x0_80_0_0_4b4238799726fb905054e8a867323161.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իրանի իսլամական հանրապետություն, հորմուզի նեղուց, նավ

իրանի իսլամական հանրապետություն, հորմուզի նեղուց, նավ

Բաժանորդագրվել

Իրանի արտգործնախարարն ավելի վաղ հայտարարել էր, որ Իրանն է եղել ու կմնա Հորմուզի նեղուցի պահապանը։

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Հորմուզի նեղուցում հարձակման են ենթարկվել մի քանի նավեր։ Այս մասին հայտնում է իրանական «Tasnim» գործակալությունը:

«Հորմուզի նեղուցում հարձակման են ենթարկվել մի քանի օրինախախտ նավեր»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Գործակալությունը չի հստակեցրել, թե ով է հարձակվել, սակայն իրանական կողմը «օրինախախտ» բառն օգտագործում է այն նավերի նկատմամբ, որոնք փորձում են նեղուցն անցնել առանց Իրանի իշխանությունների հետ համաձայնեցնելու:

Ավելի վաղ Իրանի դեմ ծովային նոր շրջափակման մասին հայտարարել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Նրա խոսքով՝ մյուս երկրները կկարողանան ազատորեն օգտվել Հորմուզի նեղուցից։ Թրամփը նաև նշել էր, որ ԱՄՆ-ն մտադիր է Հորմուզի նեղուցով անցնող բոլոր բեռների համար 20 տոկոս վճար գանձել նավագնացության անվտանգության ապահովման ծախսերը փոխհատուցելու համար: Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին էկ հայտարարել էր, որ Իրանը միշտ եղել է և կմնա Հորմուզի նեղուցի պահապանը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Իրանը հակամարտության նոր փուլ են մտել։ Հուլիսի լույս 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվել են Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։

Հուլիսի 7-ին լարվածության նոր ալիքի սկսվելուց ի վեր ամերիկացիները ավելի քան 300 հարված են հասցրել տարբեր թիրախների։ Նպատակակետերի թվում են եղել իրանական հրթիռային և անօդաչու թռչող սարքերի բազաները, ռազմածովային կառույցները, զինամթերքի պահեստները, կապի ցանցերը և ափամերձ հսկողության կետերը Իրանի հարավային Բուշեր, Գենգան և Դիր քաղաքներում։

Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է:

Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարել է, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրել է` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։

Leave a comment