ԱՄՆ-ն վերսկսում է Իրանի ծովային շրջափակումը. հայտնի է հստակ ժամը

https://arm.sputniknews.ru/20260713/amn-n-versksum-e-irani-tsvovajin-shrjapakumy-hajtni-e-hstak-zhamy-104587038.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0d/102150457_38:0:642:453_1920x0_80_0_0_1203ce4e3ec676c35c4159ebbd3d2f51.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ամն, հորմուզի նեղուց, իրանի իսլամական հանրապետություն

ամն, հորմուզի նեղուց, իրանի իսլամական հանրապետություն

Բաժանորդագրվել

Շրջափակման ռեժիմը կկիրառվի իրանական նավահանգիստներ և ափամերձ շրջաններ մեկնող կամ այդ հատվածներից դուրս եկող նավերի նկատմամբ:

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik․ ԱՄՆ-ի զինվորականները հուլիսի 14-ի կեսգիշերին (Երևանի ժամանակով. խմբ․) կվերսկսեն Իրանի բոլոր նավահանգիստների և ափամերձ գոտիների շրջափակումը։ Այս մասին X-ի պաշտոնական էջում է հայտնել է ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը

Ավելի վաղ Իրանի դեմ ծովային նոր շրջափակման մասին հայտարարել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Նրա խոսքով՝ մյուս երկրները կկարողանան ազատորեն օգտվել Հորմուզի նեղուցից։ Թրամփը նաև նշել էր, որ ԱՄՆ-ն մտադիր է Հորմուզի նեղուցով անցնող բոլոր բեռների համար 20 տոկոս վճար գանձել նավագնացության անվտանգության ապահովման ծախսերը փոխհատուցելու համար:

«Գերագույն գլխավոր հրամանատարի հանձնարարությամբ ԱՄՆ-ի զինված ուժերի կենտրոնական հրամանատարության ուժերը (CENTCOM) կվերսկսեն ծովային հաղորդակցության արգելափակումն իրանական նավահանգիստների մուտքի և ելքի մոտ հուլիսի 14-ին՝ արևելյան ժամանակով 16:00-ին», – ասված է X-ում հրապարակված հայտարարության մեջ:

Ըստ այդ հայտարարության` CENTCOM–ի ուժերը կապահովեն, որ շրջափակում կիրառվի իրանական նավահանգիստներ և ափամերձ շրջաններ մեկնող կամ այդ հատվածներից դուրս եկող նավերի նկատմամբ: Միաժամանակ ԱՄՆ-ի զինված ուժերը շարունակում են ապահովել անվտանգ անցումը տարածաշրջանային ջրերով բոլոր այն նավերի համար, որոնք չեն խախտում հայտարարված շրջափակման ռեժիմը:

Հավելենք, որ ԱՄՆ-ի կողմից Հորմուզի նեղուցի առաջին շրջափակման ընթացքում՝ ապրիլից հունիս ընկած ժամանակահատվածում, ամերիկյան զինվորականները վերաուղղորդել են ավելի քան 140 նավ, շարքից հանել խախտում կատարած 9 նավ և թույլ տվել, որ շրջափակման միջով անցնի մարդասիրական օգնություն տեղափոխող ավելի քան 50 առևտրային նավ։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Իրանը հակամարտության նոր փուլ են մտել։ Հուլիսի լույս 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվել են Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։

Հուլիսի 7-ին լարվածության նոր ալիքի սկսվելուց ի վեր ամերիկացիները ավելի քան 300 հարված են հասցրել տարբեր թիրախների։ Նպատակակետերի թվում են եղել իրանական հրթիռային և անօդաչու թռչող սարքերի բազաները, ռազմածովային կառույցները, զինամթերքի պահեստները, կապի ցանցերը և ափամերձ հսկողության կետերը Իրանի հարավային Բուշեր, Գենգան և Դիր քաղաքներում։

Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է:

Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարել է, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրել է` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։

Իրանը միշտ եղել է և կմնա Հորմուզի նեղուցի պահապանը. Արաղչի

Leave a comment