Կրեմլը նշել Է Ուկրաինայի հարցով բանակցությունների համար ընդունելի հարթակը
Աբու Դաբիի թագաժառանգը Պուտինին հաստատել է ԱՄԷ-ում Ուկրաինայի հարցով բանակցություններ անցկացնելու պատրաստակամությունը
ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է, որ ԱՄԷ-ի առաջարկած բանակցային հարթակը Ռուսաստանի համար «միանգամայն ընդունելի է»։
Ուշակովը նշել է, որ ռուսական կողմը դրական է վերաբերվում նման տարբերակին։ Հնարավոր բանակցությունների կազմակերպման վերաբերյալ այլ մանրամասներ նա չի հայտնել։
Ավելի վաղ Ուշակովը հայտնել էր, որ նման ձևաչափի վերականգնման դեպքում Աբու Դաբին կարող է հարթակ դառնալ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունների համար։ ՌԴ նախագահի օգնականը նաև հաստատել էր, որ Մոսկվան և Վաշինգտոնը քննարկել են ուկրաինական կողմի հետ շփումները վերականգնելու հնարավորությունը։