Ուկրաինական ԱԹՍ–ն ԼԺՀ-ում բնակելի շրջանի վրա է հարձակվել. կա զոհ

Բաժանորդագրվել

Պաշտոնյան հայտնել է, որ ուկրաինական զորքը հարձակվել է հանրապետության 10 շրջանների վրա։

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Ուկրաինական ԱԹՍ–ն հարձակվել է ԼԺՀ-ի Կրեմեննայա բնակելի շրջանի վրա, զոհվել է մեկ տղամարդ։ Տեղեկությունը հայտնել է հանրապետության ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը:

«Կրեմեննայայում ուկրաինական ԱԹՍ-ն հարվածել է մասնավոր տան մերձակայքին, փողոցում 50-ամյա տղամարդ է եղել, որը ստացած վնասվածքներից մահացել է»,- տելեգրամյան ալիքում գրել է Պասեչնիկը։

Պաշտոնյան հայտնել է, որ ուկրաինական զորքերը հարձակվել են հանրապետության 10 շրջանների վրա։

Պասեչնիկի խոսքով՝ Նովոայդարի, Տրոիցկոյեի և Սվատովոյի շրջաններում Ուկրաինայի զինված ուժերի հարվածների հետևանքով վնասվածքներ են ստացել 62 և 55 տարեկան 2 տղամարդիկ և 18-ամյա մի աղջիկ:

«Լիսիչանսկում թշնամու անօդաչու սարքը հարձակվել է մարդատար մեքենայի վրա։ Վիրավորվել է 39-ամյա մի կին», – հավելել է Պասեչնիկը։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment