Ֆիզիկայի միջազգային 56-րդ օլիմպիադայից Պոլիտեխնիկի ավագ դպրոցի աշակերտները վերադառնում են 1 արծաթե և 1 բրոնզե մեդալով

«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի ռեկտոր Գոռ Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

 

«Պոլիտեխնիկի ավագ դպրոցի աշակերտները շարունակում են մեդալներ նվաճել Հայաստանի համար։ 

 

Ուրախությամբ հայտնում եմ, որ Ֆիզիկայի միջազգային 56-րդ օլիմպիադայից Պոլիտեխնիկի ավագ դպրոցի աշակերտները վերադառնում են 1 արծաթե և 1 բրոնզե մեդալով։

 

Հուլիսի 4–12-ը Կոլումբիայի Հանրապետության Բուկարամանգա քաղաքում անցկացված Ֆիզիկայի միջազգային 56-րդ օլիմպիադային մասնակցել են Պոլիտեխնիկի ավագ դպրոցի երկու աշակերտներ։ Օլիմպիադային մասնակցել է ավելի քան 90 երկրի 381 ներկայացուցիչ։

 

Մեր դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Գառնիկ Գավալջյանը արժանացել է արծաթե մեդալի, իսկ Էմիլ Հարությունյանը՝ բրոնզե մեդալի։

 

Շնորհավորում եմ մեր աշակերտներին, նրանց ուսուցիչներին և ծնողներին այս կարևոր հաջողության կապակցությամբ։

 

 

Մենք շարունակելու ենք ամեն կերպ աջակցել մանկավարժներին, երիտասարդ մասնագետներին և աշակերտներին, որպեսզի Հայաստանը տարեցտարի ունենա ավելի շատ միջազգային նվաճումներ, իսկ մեր եռագույնը ծածանվի առարկայական միջազգային օլիմպիադաների բարձր հարթակներում»։

 

Leave a comment