https://arm.sputniknews.ru/20260713/israjely-hetadzgel-e-qnesetum-hajvoc-ceghaspanutjuny-tshanachvogh-orinagtsi-qvearkutjuny-zlm-104572305.html
Իսրայելը հետաձգել է Քնեսեթում Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծի քվեարկությունը. ԶԼՄ
Իսրայելը հետաձգել է Քնեսեթում Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծի քվեարկությունը. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Շաբաթվա վերջին Քնեսեթն արձակուրդ է մեկնում, իսկ արդեն հոկտեմբերի 27-ին երկրում խորհրդարանական ընտրություններ են։ 13.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-13T20:09+0400
2026-07-13T20:09+0400
2026-07-13T20:14+0400
իսրայել
հայոց ցեղասպանություն
քվեարկություն
https://cdn.am.sputniknews.ru/img/1207/47/12074764_0:84:1600:984_1920x0_80_0_0_a3877932be48a8d405135c063083b4c5.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik․ Իսրայելը հետաձգել է Քնեսեթում Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծի քվեարկությունը։ Այս մասին գրում է ամերիկյան «Jerusalem News Syndicate»-ը՝ հղում անելով Իսրայելի պաշտոնյաներից մեկին։Նշվում է, թե Իսրայելի կառավարությունը նման որոշում է ընդունել՝ հաշվի առնելով, այսպես ասած, դիվանագիտական զգայուն պահը. տարածաշրջանում լարվածությունն աճել է Իրանի հետ հրադադարի ռեժիմի խախտումից հետո։Բացի այդ, որոշումը հաջորդել է անցյալ շաբաթ Թուրքիայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, որի ընթացքում Անկարան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կոչ է արել ապահովել ամերիկյան F-35 կործանիչների մատակարարումը:Լրատվամիջոցը նաև նշում է, որ այս շաբաթվա վերջին Քնեսեթը կմեկնի ամառային արձակուրդ և նիստեր չի անցկացնի մինչև հոկտեմբերի 27-ը, երբ նշանակված են խորհրդարանական ընտրությունները:Հիշեցնենք` հունիսի 28-ին հայտնի դարձավ, որ Իսրայելի կառավարությունը հավանություն է տվել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին։ Փաստաթուղթը պետք է ուղարկվեր Քնեսեթի քննարկմանը։
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1207/47/12074764_90:0:1511:1066_1920x0_80_0_0_b82591886dbfbdec05d66d4cd457b1cb.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իսրայել, հայոց ցեղասպանություն, քվեարկություն
իսրայել, հայոց ցեղասպանություն, քվեարկություն
20:09 13.07.2026 (Թարմացված է: 20:14 13.07.2026)
Բաժանորդագրվել
Շաբաթվա վերջին Քնեսեթն արձակուրդ է մեկնում, իսկ արդեն հոկտեմբերի 27-ին երկրում խորհրդարանական ընտրություններ են։
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik․ Իսրայելը հետաձգել է Քնեսեթում Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծի քվեարկությունը։ Այս մասին գրում է ամերիկյան
«Jerusalem News Syndicate»-ը՝ հղում անելով Իսրայելի պաշտոնյաներից մեկին։
Նշվում է, թե Իսրայելի կառավարությունը նման որոշում է ընդունել՝ հաշվի առնելով, այսպես ասած, դիվանագիտական զգայուն պահը. տարածաշրջանում լարվածությունն աճել է Իրանի հետ հրադադարի ռեժիմի խախտումից հետո։
Բացի այդ, որոշումը հաջորդել է անցյալ շաբաթ Թուրքիայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, որի ընթացքում Անկարան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կոչ է արել ապահովել ամերիկյան F-35 կործանիչների մատակարարումը:
Լրատվամիջոցը նաև նշում է, որ այս շաբաթվա վերջին Քնեսեթը կմեկնի ամառային արձակուրդ և նիստեր չի անցկացնի մինչև հոկտեմբերի 27-ը, երբ նշանակված են խորհրդարանական ընտրությունները:
Հիշեցնենք` հունիսի 28-ին հայտնի դարձավ, որ Իսրայելի կառավարությունը
հավանություն է տվել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին։ Փաստաթուղթը պետք է ուղարկվեր Քնեսեթի քննարկմանը։