ԵՄ-ը պատժամիջոցներ չի կիրառի Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդի նկատմամբ

Եվրամիությունը պատժամիջոցներ չի կիրառի Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդի և Ռուսաստանի խոշորագույն մասնավոր նավթային ընկերության ղեկավարի նկատմամբ՝ Բուլղարիայի դիմակայության պատճառով։

«Ազատություն» ռադիոկայանի աղբյուրների հաղորդմամբ, Բրյուսելում նախատեսում էին պատժամիջոցների ցանկում ներառել նաև Պատրիարք Կիրիլի անունը, հիմնավորելով, որ նա մշտապես աջակցել է Ուկրաինայի դեմ Կրեմլի պատերազմին։ Սահմանափակումների վերջնական տարբերակում, սակայն, որը պետք է ընդունվի առաջիկա օրերին, Կիրիլի անունը հանված է «սև ցուցակից»։

Ըստ «Ազատության» աղբյուրների՝ փոփոխությունը տեղի է ունեցել Բուլղարիայի կիրառած վետոյի պատճառով, որը պնդել է, թե ԵՄ-ն չպետք է թիրախավորի կրոնական գործիչներին։ Մինչ այդ՝ վարչապետ Օրբանի օրոք, նույն հիմնավորմամբ Հունգարիան էր արգելափակում Պատրիարք Կիրիլի դեմ պատժամիջոցները։

42 հոգանոց ցանկից հանվել է նաև Ռուսաստանի ամենամեծ մասնավոր նավթային ընկերության՝ «Լուկօյլի» ղեկավար Վագիտ Ալեկպերովի անունը։

Կարդացեք նաև

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment