Իսրայելը տարիներ շարունակ կապ է պահպանել Մահմուդ Ահմադինեժադի հետ․ NYT

Իսրայելը մի քանի տարի շարունակ գաղտնի կապ է պահպանել Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ՝ նրան դիտարկելով որպես հնարավոր հետախուզական ակտիվ և Իրանում իշխանափոխության դեպքում երկրի հավանական ղեկավար։ Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Պարբերականի տվյալներով՝ իսրայելական հետախուզության ներկայացուցիչները մի քանի անգամ հանդիպել են Ահմադինեժադի հետ արտերկրում, այդ թվում՝ Բուդապեշտում, որտեղ գիտական և կլիմայական համաժողովները, ըստ հրապարակման, օգտագործվել են որպես գաղտնի բանակցությունների քողարկում։

The New York Times-ը նաև պնդում է, որ 2024 թվականին «Մոսադ»-ի այն ժամանակվա ղեկավար Դավիդ Բարնեան անձամբ հանդիպել է Իրանի նախկին նախագահին, իսկ Իսրայելը հոգացել է նրա ճանապարհորդությունների և կեցության ծախսերի մի մասը։

Հրատարակության համաձայն՝ Իրանի և Իսրայելի միջև վերջին ռազմական բախումների ընթացքում «Մոսադ»-ի աշխատակիցները Ահմադինեժադին նրա Թեհրանի նստավայրից տեղափոխել են անվտանգ վայր՝ իշխանափոխության ծրագրի շրջանակում։ Սակայն, ըստ աղբյուրների, գործողությունը ձախողվել է այն բանից հետո, երբ նախկին նախագահը չպարզված հանգամանքներում լքել է թաքստոցը։

Պարբերականը նաև հայտնում է, որ ներկայումս Ահմադինեժադը գտնվում է տնային կալանքի տակ այն բանից հետո, երբ իրանական իշխանությունները, ենթադրաբար, բացահայտել են նրա հնարավոր կապերը Իսրայելի հետ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment