Վճարովի բովանդակություն
Կրթությունը նոր հնարավորությունների ճանապարհ է, իսկ այդ ճանապարհին կարևոր է նաև աջակցությունը, որն օգնում է ուսանողներին զարգանալ և առաջ շարժվել։ Այս գաղափարով է իրականացվում Ամերիաբանկի «Իմ Հայաստան, իմ ապագա» ուսանողական մրցույթը։
Ամերիաբանկը 2008 թվականից շարունակաբար համագործակցում է բուհերի հետ, իսկ ուսանողներն Ամերիաբանկի կարևոր խմբերից են՝ ընդգծում է բանկի Մարդկային ռեսուրսների կառավարման ծառայության ղեկավար Աննա Վարդանյանցը:
«Նախ՝ ուսումը, կրթությունը, շարունակական զարգացումն Ամերիայի համար կարևոր արժեքներից են։ Հաջորդը երիտասարդների հետ մեր փորձով կիսվելն է, այդ փորձը երիտասարդներին փոխանցելը և, իհարկե, որպես գործատու, որը մեծ հնարավորություններ ունի նոր աշխատանք սկսելու, նոր մասնագիտություն ձեռք բերելու և Ամերիայի հետ իր հաջողության պատմությունը կառուցելու»,- ասում է Աննա Վարդանյանցը:
«Իմ Հայաստան, իմ ապագա» մրցույթն Ամերիաբանկի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի շրջանակում իրականացվող նախաձեռնություն է, որի նպատակն է բացահայտել և խրախուսել ակտիվ, ճկուն և պայծառ մտածելակերպ ունեցող ուսանողներին։
Այս տարի մրցույթի արդյունքում 200 ուսանող 2025-2026 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ընթացքում 4 ամիս շարունակ ստացել է ամսական 50 հազար դրամ կրթաթոշակ։ Միջոցառման ընթացքում ուսանողները մասնակցել են ինտերակտիվ պանելային քննարկումների, լսել հաջողության պատմություններ և հնարավորություն ունեցել քննարկել իրենց հետաքրքրող թեմաները ոլորտի ներկայացուցիչների հետ։
«Արտադրվող գիտելիքի առատության և, մյուս կողմից, դրա ակնթարթային հասանելիության պայմաններում մենք այլևս, կարծես, հարց չունենք, թե ինչ սովորել։ Այս ուսանողները, որոնք նաև կրթաթոշակներ են ստացել Ամերիայի կողմից, իրենց համար կարևոր հարցն այլևս, եթե խորանան, այն է, թե ինչ չսովորել, որովհետև տեղեկատվական աղմուկի մեջ ենք ապրում և պետք է կարողանանք զտել այդ ինֆորմացիան»,- նշում է Մատենա միջազգային դպրոցի համահիմնադիր և տնօրեն Ռուբեն Հայրապետյանը։
Մրցույթի նախորդ տարվա հաղթողներից Կարինե Ասլոյանն այսօր արդեն Ամերիաբանկի աշխատակից է։ Նա նաև այն 10 ուսանողներից մեկն է, որոնց նախորդ տարի հնարավորություն է տրվել մասնակցելու ԱՄՆ Բերքլիի համալսարանի կարճաժամկետ կրթական ծրագրին։ Ասում է՝ ընկերության աշխատակիցների հետ շփումն ու նրանց փորձին ծանոթանալն օգնել են հասկանալ, որ ինքը ևս ցանկանում է մասնագիտական ճանապարհն Ամերիաբանկում շարունակել:
«Երբ տեսա մթնոլորտը, իրենց արժեքները, այն, թե ինչպես են իրենք մեզ հետ մասնակցում դասընթացներին ու ինչ հետաքրքրություն են ցուցաբերում, հասկացա, որ Ամերիան այն ընկերություններից չէ, որ պարզապես ընտրում է աշխատակիցների, այլ բավական մտածում է ընտրելուց ու ճիշտ կադրեր է հավաքում։ Որոշեցի նաև իմ բախտը փորձել»,- ասում է Կարինեն։
Ամերիաբանկի միջոցառումները Ռուս-հայկական համալսարանում անցկացվում են արդեն երկու տարի: Բուհից նկատում են՝ ուսանողների շրջանում հետաքրքրությունը բարձր է:
«Այս տիպի ծրագրերը կարևոր են և՛ բուհի համար կրթական որոշակի հարցեր լուծելու, այսինքն՝ աշխատաշուկայի աչքով փորձել նայել, և՛ որոշակի փոփոխություններ անել։ Ուսանողության համար դա մեծ հնարավորություն է հենց աշխատաշուկայի հետ աշխատելու»,- ընդգծում է Ռուս-հայկական համալսարանի ուսումնական գործընթացի կազմակերպման դեպարտամենտի ղեկավար Էսթեր Հակոբյանը։
Ուսանողների մասնակցությունն Ամերիաբանկի ծրագրին բարձր է եղել նաև Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում։ ՀԱՊՀ-ի աշխատակազմի ղեկավար Գևորգ Հարությունյանը նշում է, որ համալսարանը կարևորում է այն գործատուների մասնակցությունը, որոնք ուսանողների համար ստեղծում են ինքնադրսևորվելու, իրենց գիտելիքները կիրառելու և նոր հնարավորություններ բացահայտելու հարթակներ։
«Ես գիտեմ, որ Ամերիաբանկն այս դեպքում նաև տարիքային խտրականություն չի դնում և, ըստ էության, առաջին կուրսի ուսանողը նույնպես կարողանում է մասնակցել մրցույթներին, ստանալ կրթաթոշակ և իր ուժերը չափել մյուս համալսարանի ուսանողների հետ»,- ասում է ՀԱՊՀ-ի աշխատակազմի ղեկավարը։
«Իմ Հայաստան, իմ ապագա» մրցույթը երկրորդ տարին անընդմեջ իրականացվում է «ռեԱրմենիա» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ։ Մրցույթն առաջին անգամ անցկացվել է 2024 թվականին, 15 բուհի 160 ուսանողի կրթաթոշակ է տրվել: Մինչ օրս ծրագրի շրջանակում հաղթող է ճանաչվել և կրթաթոշակ ստացել 360 ուսանող։ Բացի այդ, 2024 թվականի մրցույթի արդյունքներով՝ 10 ուսանող մասնակցել է ԱՄՆ Բերքլիի համալսարանի կարճաժամկետ կրթական ծրագրին, ևս 3 ուսանող ստացել է ֆինանսավորում՝ իրենց ներկայացրած ծրագրերն իրականացնելու համար։
Ուսանողներին տրվող հատուկ առաջարկներից է բանկի Visa Student քարտի 4 տարով անվճար տրամադրումը: Բացի այդ՝ բանկն առաջարկում է մինչև 2 մլն դրամ ուսանողական վարկ՝ կրթավճարի ծախսերը հոգալու հարցում աջակցելու նպատակով:
Մանրամասները՝ տեսանյութում։
Անի Թամրազյան