«Մեծ ծավալով աղ ենք օգտագործել, որի պատճառով ունենք փոսեր». Տիգրան Ավինյան | ՄԱՄՈՒԼ.ամ

«Ձնամաքրման աշխատանքներից հետո առաջացած մեծ ծավալով ավազ կա փողոցներում, ի՞նչ է արվում այս ուղղությամբ»,- գործակարգավարական խորհրդակցության ժամանակ դիմելով ԵԱՍՄ հիմնարկի տնօրեն Սաշա Կատվալյանին՝ հարցրեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Պաշտոնյան նշեց, որ 15 օրում մաքրման աշխատանքները կավարտվեն: Ավինյանը շարունակեց. «Հաշվի առնելով, որ այս տարի մեծ ծավալի աղ ենք օգտագործել, դա բերել է իր խնդիրները՝ ճանապարհների հետ կապված. ունենք մեծ ծավալի փոսալցման աշխատանքներ»: Զեկուցվեց, որ շաբաթ-կիրակի օրերին կսկսեն փոսալցման աշխատանքները:

Leave a comment