Աննա Հակոբյանին գործուղում են Եթովպիա
Որպես վարչսպետ Նիկոլ Փաշինյանի կին Աննա Հակոբյանը հուլիսի 19-21-ը ներառյալ կգործուղվի Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետություն (Ադիս Աբեբա)։ Նա մասնակցելու է «Խաղաղություն և կայուն զարգացում. փիլիսոփայական ուսումնասիրություն» խորագրով միջազգային համաժողովին։ Այս մասին այսօր որոշում է ստորագրել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը սահմանված կարգով ապահովվելու է գործուղման հետ կապված փաստացի ծախսերի հատուցումը (օրապահիկը հուլիսի 19-ի համար՝ տարանցիկ վայր՝ Դուբայ):
Ի դեպ, գործուղվողը’ Աննա Հակոբյանը, ՀՀ օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները գործուղումից վերադառնալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում պետք է ներկայացնի վարչապետի աշխատակազմին եւ Արտաքին գործերի նախարարությանը։