Տավուշի մարզի դատարանի դատավոր Սամվել Մարդանյանի լիազորությունները կդադարեն՝ տարիքը լրանալու կապակցությամբ

Հասարակություն

13.07.2026 | 17:48

Հուլիսի 15-ից Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սամվել Մարդանյանի լիազորությունները կդադարեն՝ 65 տարին լրանալու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են ԲԴԽ-ից։

Նշենք, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն` դատավորները պաշտոնավարում են մինչև 65 տարին լրանալը:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 160-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` դատավորի լիազորությունները դադարում են, եթե լրացել է նրա 65 տարին:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 160-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով դատավորի պաշտոնավարումը դադարում է նրա 65 տարին լրանալու օրվանից»: Նկատի ունենալով, որ Սամվել Մարդանյանի 65 տարին լրանում է հուլիսի 15-ին՝ նրա լիազորություններն այդ օրվանից կդադարեն։

Արաքս Մամուլյան

Leave a comment