Թրամփը պնդում է, որ ԱՄՆ–ն վերահսկողության տակ է վերցնում Հորմուզի նեղուցը

https://arm.sputniknews.ru/20260713/trampy-pndum-e-vor-amnn-verahskvoghutjan-tak-e-vercnum-hvormuzi-neghucy-104561697.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/16/90491525_23:0:2752:2047_1920x0_80_0_0_033596c64410cdf0656fe6b7514723be.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ամն, իրանի իսլամական հանրապետություն, հորմուզի նեղուց, դոնալդ թրամփ

ամն, իրանի իսլամական հանրապետություն, հորմուզի նեղուց, դոնալդ թրամփ

Բաժանորդագրվել

ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունն ավելի վաղ հայտարարել էր, որ ամերիկյան զինուժը պատրաստ է Հորմուզի նեղուցում ազատ նավարկություն ապահովել։

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. ԱՄՆ-ն վերահսկողության տակ է վերցնում Հորմուզի նեղուցը։ Այս հայտարարությունն արել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Մենք վերահսկողության տակ ենք վերցնում [Հորմուզի] նեղուցը։ Նրանք [Իրանը] ոչինչ չունեն», – ասել է նա «Fox News» հեռուստաընկերության ուղիղ եթերում։

Ավելի վաղ «Ռոսիյսկայա գազետան» գրել էր, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև ռազմական գործողությունների վերսկսումը հրադադարի մասին հապճեպ ձևավորված և հունիսին կնքված համաձայնագրի օրինաչափ հետևանքն է: Դիվանագետները շտապել են, ուստի փաստաթղթում անորոշ է մնացել այնպիսի առանցքային հարցի շուրջ կարգավորումը, ինչպիսին է Հորմուզի նեղուցի վերահսկողությունը: Համաձայնագրում ասվում է, որ Իրանը բոլոր ջանքերը կներդնի այդ երթուղով առևտրային նավերի անվտանգ անցման համար: ԱՄՆ-ի և առավել ևս Օմանի դերը նեղուցում նավագնացության կառավարման գործում չի արձանագրվել, ինչը Թեհրանում ընկալվել է, որ Սպիտակ տունը համաձայն է Իրանին նեղուցի նկատմամբ վերահսկողություն տրամադրելու հարցում: Բայց ամերիկացիները նաև ակնկալում էին, որ մասնաբաժին կունենան ապագա եկամուտներից: Արդյունքում առաջացած բախման պատճառը այն է, որ ամերիկյան վարչակազմը Օմանի մասնակցությամբ փորձում էր վերահսկողություն հաստատել Օմանի ափի երկայնքով նավարկության վրա, մինչդեռ Իսլամական Հանրապետությունում պնդում էին, որ նեղուցի անվտանգ անցումը կարող է իրականացվել միայն իրանական ափերի երկայնքով: Իրանում հույս ունեին նավատերերից գումար գանձել լոգիստիկ ծառայությունների համար։ Սկզբունքորեն Թեհրանը պատրաստ էր եկամուտների մի մասը կիսել Օմանի հետ. այդ մասին բանակցություններ էին ընթանում։

Օմանն առաջարկել է Հորմուզի նեղուցում նավերի համար երկու առանձին միջանցք ստեղծել, սակայն Իրանի ԱԳՆ-ից հայտնել են, որ Վաշինգտոնը խանգարել է Իրանի և Օմանի բանակցություններին:

Leave a comment