Վարշավան նախատեսում է առաջիկա տարիներին ծախսել առնվազն 150 միլիարդ դոլար ամերիկյան զենքի և ռազմական տեխնիկայի վրա, հայտարարել է Լեհաստանի պաշտպանության փոխնախարար Ցեզարի Տոմչիկը։
«Մինչ օրս Լեհաստանը ծախսել է մոտ 65 միլիարդ դոլար ամերիկյան տեխնիկայի գնման և տարբեր ծառայողական բազաների ստեղծման վրա», – ասել է Տոմչիկը «RMF FM» ռադիոյով։
Միացյալ Նահանգները Լեհաստանի հիմնական պաշտպանական գործընկերն է։ Վարշավան ամերիկացի գործընկերներից գնում է «F-35» կործանիչներ, Apache ուղղաթիռներ, Patriot համակարգեր և Abrams տանկեր։