16:40 13.07.2026 (Թարմացված է: 16:41 13.07.2026)
Բաժանորդագրվել
Կիբեռոստիկանությունը հորդորում է չանցնել կասկածելի հղումներով և երրորդ անձանց չտրամադրել գաղտնի տվյալներ։
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik․ ՀՀ ներքին գործերի նախարարության կիբեռոստիկանությունը զգուշացնում է՝ «Telcell Wallet»-ի անունից տարածվում են կեղծ գովազդներ՝ քաղաքացիներին առաջարկելով մեկ ամիս անվճար օգտվել տրանսպորտից։
Գովազդների հղումներով անցնելուց հետո քաղաքացիներից պահանջվում է մուտքագրել հեռախոսահամարին ուղարկված հաստատման կոդը։ Կոդի տրամադրման արդյունքում հանցագործները հասանելիություն են ստանում «Telcell Wallet»-ի հաշվին, ինչից հետո կարող են ոչ միայն հափշտակել «Telcell Wallet» դրամապանակում առկա գումարները, այնպես էլ դրան կցված բանկային քարտերի ֆինանսական միջոցները։
Կիբեռոստիկանությունը հորդորում է.
չանցնել սոցիալական ցանցերում տարածվող կասկածելի հղումներով,
չտրամադրել SMS-ով ստացված հաստատման կոդերը, գաղտնաբառերը կամ այլ գաղտնի տվյալներ,
«Telcell Wallet»-ի հետ կապված գործողություններ կատարել միայն պաշտոնական հավելվածի միջոցով։