ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կարող է իր վրա վերցնել ռազմավարական նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցի կառավարումն ու պաշտպանությունը։ Fox News-ին տված հարցազրույցում նա նշել է, որ այդ ծառայության դիմաց Վաշինգտոնը մտադիր է փոխհատուցում ստանալ։
«Մենք կդառնանք նեղուցի պահապանները, և մեզ պետք է փոխհատուցեն մեր ծախսերը»,-ընդգծել է Թրամփը։
Նա հավելել է, որ ԱՄՆ-ը վերջին 50 տարիների ընթացքում Հորմուզի նեղուցի անվտանգությունն ապահովել է անվճար հիմունքներով, սակայն այժմ Վաշինգտոնը մտադիր է հրաժարվել այդ պրակտիկայից և վճարումներ պահանջել։