Թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը կմասնակցի «WTA 250 IASI»-ին

Թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը (WTA 224) հաջողությամբ որակավորվել է և կմասնակցի Ռումինիայում կայանալիք «WTA 250 IASI» գրունտային կորտերի մրցաշարի գլխավոր խմբին։

Որակավորման փուլում հայ թենիսիստուհին 6-2, 6-2 հաշվով հաղթել է ռումինացի Իրինա Ֆետեկաուին (WTA 1207) և գերմանացի Էմիլի Զեյբոլդին (WTA 561)՝ 6-2, 6-0 հաշվով։

Այս մրցաշարի գլխավոր խմբում կմասնակցի նաև Հայաստանը ներկայացնող Ալինա Չարաեւան։ Սա նրա առաջին մրցաշարը կլինի Հայաստանի դրոշի ներքո։

Leave a comment