Հուլիսի 8-ին ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանն ընդունեց նորաստեղծ Չեխ-հայկական զարգացման պալատի նախագահ Դանիել Պավլասին։ Հանդիպմանը մասնակցում էին նաև Չեխիայի Հանրապետության Խորհրդարանի Պատգամավորների պալատի անդամ, Չեխիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի նախագահ Դավիդ Կասալը, պալատի փոխնախագահներ Սլավիկ Ագասարյանը, Վահրամ Վարդանյանը և Սարգիս Մուրադյանը:
Հանդիպման ընթացքում Չեխ-հայկական զարգացման պալատի ներկայացուցիչները ներկայացրին կազմակերպության գործունեության հիմնական ուղղությունները, նպատակներն ու առաջնահերթությունները, ինչպես նաև Հայաստանի և Չեխիայի միջև առևտրատնտեսական և գործարար կապերի զարգացմանն ու խորացմանն ուղղված իրենց տեսլականը։ ՀՀ դեսպանը ողջունեց նախաձեռնությունը՝ պատրաստակամություն հայտնելով դեսպանության գործառույթների շրջանակում աջակցելու երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի խորացմանն ուղղված ջանքերին։
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին նաև չեխական շուկայում հայկական արտադրանքի ներկայացվածության ընդլայնման հնարավորությունների, այդ ուղղությամբ համագործակցության հեռանկարների և հնարավոր հետագա նախաձեռնությունների շուրջ։
Չեխիայում Հայաստանի դեսպանություն
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: