Իսրայելը տարիներ է ծախսել նախկին նախագահ Ահմադինեժադին Իրանի հնարավոր առաջնորդ դարձնելու վրա․ NYT

Իսրայելը տարիներ շարունակ Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադին դիտարկել է որպես հետախուզության պոտենցիալ ակտիվ և հնարավոր առաջնորդ վարչակարգի փլուզումից հետո Իրանում, գրել է «The New York Times»-ը։

Աշխատանքների շրջանակներում իսրայելական հետախուզությունը հանդիպել է նրա հետ արտասահմանում, այդ թվում՝ Հունգարիայում, օգտագործելով ակադեմիական միջոցառումները որպես գաղտնի հանդիպումների քողարկում։

Ծրագիրը գագաթնակետին է հասել 2026 թվականի Իսրայել-Իրան պատերազմի ժամանակ, երբ իսարյելական «Մոսսադի» գործակալները Ահմադինեժադին Թեհրանից դուրս են բերել նրա բնակավայրի վրա Իսրայելի կողմից հասցված ավիահարվածից հետո և տարել են Իրանի ներսում անվտանգ տուն՝ վարչակազմի փոփոխության ավելի լայն գործողության շրջանակներում։

Գործողությունը, ի վերջո, ձախողվել է, երբ Ահմադինեժադը անհասկանալի հանգամանքներում լքել է անվտանգ տունը։

Իրանցի պաշտոնյաների խոսքով՝ նա այժմ տնային կալանքի տակ է, քանի որ իշխանությունները բացահայտել են նրա ենթադրյալ կապերը Իսրայելի հետ։

Leave a comment