Բաժանորդագրվել
Բեգլարյանից գումարը բռնագանձվելու է որպես համայնքի պատճառված վնասի հատուցում։
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Երևանի նախկին քաղաքապետ, տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանից 76.8 մլն դրամ կբռնագանձվի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։
«Դատախազությունը Բեգլարյանից գումար բռնագանձելու հայցադիմում Հակակոռուպցիոն դատարան ներկայացրել էր 2025 թվականի սեպտեմբերի 3-ին` համայնքին պատճառված 76 միլիոն 822 հազար դրամ վնասի հատուցման պահանջով: Հայցի հիմքում դրվել էին քրեական վարույթներից մեկով հաստատված փաստական հանգամանքները»,– ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ Հակակոռուպցիոն դատարանի՝ հուլիսի 7-ի վճռով, դատախազության հայցը բավարարվել է ամբողջությամբ:
Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո այդ գումարը կբռնագանձվի Գագիկ Բեգլարյանից հօգուտ Երևանի։
Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո այդ գումարը կբռնագանձվի Գագիկ Բեգլարյանից հօգուտ Երևանի։
Հիշեցնենք, որ Գագիկ Բեգլարյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման մեջ։ Նա այժմ տնային կալանքի մեջ է։