Վերջին 3.5 տարում Երևանն ամբողջովին վերականգնել է կանաչ տարածքները

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Կանաչապատման և շրջակա միջավայրի պահպանության ՀՈԱԿ տնօրեն Արմեն Բեգոյանը քաղաքապետարանի գործակարգավարական նիստում ներկայացրել է Երևանում կատարված կանաչապատման աշխատանքները։ Ըստ նրա, Երևանը 60 հեկտարով ավելացրել է իր կանաչ տարածքները, ինչը ավելին է նախորդ տասնամյակների համեմատ։

«Երևանում կանաչ տարածքներն այս պահին կազմում են 910 հա, որը ԽՍՀՄ լավագույն տարիների ցուցանիշն է», – ասել է նա՝ հավելելով, որ Երևանն ամբողջությամբ վերականգնել է իր կորցրած կանաչ տարածքները։ Թյուրընկալումներից խուսափելու համար նա շեշտել է, որ այն վայրերում, որտեղ կառուցապատման պատճառով հնարավոր չի եղել ամբողջովին վերականգնել կանաչ տարածքները, կոմպենսացիան իրականացվել է այլ վայրերում կանաչապատման միջոցով։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձանագրել է. «Վերջին երեք ու կես տարվա ընթացքում Երևանը հարստացել է կանաչ ֆոնդով, և այդ կանաչ ֆոնդը կազմում է մոտավորապես 60 հա, ինչը իր ծավալներով ավելին է, քան դրան նախորդած 22 տարիների ընթացքում ստեղծված կանաչ տարածքները»։

Նրա խոսքով՝ առջևում ավելի մեծ նպատակներ կան, և դրանց հասնելու համար աշխատանքները շարունակվելու են։

Leave a comment