Ռուսաստանի դեսպանը կկանչվի Ֆրանսիայի ԱԳՆ՝ կիբեռհարձակումների պատճառով


Ֆրանսիայի իշխանություններն առաջիկա օրերին Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Մեշկովին կկանչեն երկրի արտաքին գործերի նախարարություն՝ կիբերհարձակումների պատճառով, երկուշաբթի հայտարարել է արտգործնախարար Ժան-Նոել Բարոն։


«Մենք առաջիկա օրերին կկանչենք Ֆրանսիայում Ռուսաստանի դեսպանին, ինչպես նաև պատժամիջոցներ կկիրառենք կիբերարշավի համար պատասխանատու ինը անձի և չորս ընկերության նկատմամբ», – BFM հեռուստաընկերության եթերում ասել է նախարարը։


Նա նշել է, որ Ֆրանսիան վերջերս կիբերհարձակումների թիրախ դարձած 10 եվրոպական երկրից մեկն է: Նրա խոսքով՝ հարձակումների են ենթարկվել նաև նախարարություններ ու ընկերություններ։ Նախարարը հավելել է, որ հաքերների նպատակը «սաբոտաժն ու լրտեսությունն է»։

Leave a comment