Մեկ տարեկան երեխա է մաhացել

Հասարակություն

Մեկ տարեկան երեխա է մաhացել

Հուլիս 13-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մեկ տարեկան երեխա՝ բազմակի վնասվածքներով և սրտի կանգով, հայտնում են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից։

 

Բժշկական կենտրոնի վերակենդանացման թիմի և համապատասխան մասնագետների կողմից անմիջապես իրականացվել են անհրաժեշտ բոլոր համալիր վերակենդանացման միջոցառումները։

 

Ցավոք, վնասվածքների ծանրության պատճառով երեխայի սրտի գործունեությունը վերականգնել չի հաջողվել, և արձանագրվել է կենսաբանական մահ։

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ողջ անձնակազմը խորին ցավակցություն է հայտնում երեխայի հարազատներին և կիսում կորստի ծանր վիշտը:

 

Հ․Գ․ Նշենք, որ ըստ ԶԼՄ-ներում տարածված տեղեկությունների՝ երեխան ցած է ընկել 3-րդ հարկի պատուհանից։

Leave a comment