ԼԺՀ-ում մեքենաների վրա Ուկրաինայի ԶՈւ–ի գրոհի հետևանքով 1 մարդ զոհվել է, 4-ը՝ վիրավորվել

https://arm.sputniknews.ru/20260713/lzhh-um-meqenaneri-vra-ukrainaji-zui-grvohi-hetevanqvov-1-mard-zvohvel-e-4-y-viravvorvel-104556096.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/04/103010629_0:0:1280:960_1920x0_80_0_0_9465f6b8a47dd17e6b326b985ec35d54.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

լուգանսկ, անօդաչու թռչող սարք (աթս), ուկրաինա, ռուսաստան, պատերազմ

լուգանսկ, անօդաչու թռչող սարք (աթս), ուկրաինա, ռուսաստան, պատերազմ

Բաժանորդագրվել

Ուկրաինայի զինված ուժերը նաև այլ քաղաքային շրջաններում են հարձակվել թեթև մարդատար մեքենաների վրա, ինչի հետևանքով վիրավորվել են վարորդները։

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. ԼԺՀ-ում թեթև մարդատար մեքենաների վրա Ուկրաինայի ԶՈւ–ի անօդաչուների գրոհի հետևանքով 1 մարդ զոհվել է, 4-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է մարզպետ Լեոնիդ Պասեչնիկը։

«Անտրացիտովսկի քաղաքային շրջանում Կրասնի Լուչ-Դեբալցևո մայրուղու վրա անօդաչուն հարվածել է թեթև մարդատար մեքենայի, որում երիտասարդներ են եղել։ 18-ամյա և 20-ամյա աղջիկներ են վիրավորվել։ Ցավոք, 20-ամյա վարորդը տեղում մահացել է», – Max-ում հայտնել է Պասեչնիկը։

Մարզպետը հավելել է, որ Ուկրաինայի զինված ուժերը մեքենաների են հարվածել նաև Սվատովսկի և Ստարոբելսկի քաղաքային շրջաններում, ինչի հետևանքով վիրավորվել են վարորդները՝ 42-ամյա տղամարդն ու 65-ամյա կինը։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment