ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել է Իրանի տարածքում նոր հարվածների իրականացման մասին։
CENTCOM-ի տվյալներով՝ մի քանի շրջաններում թիրախավորվել են տասնյակ օբյեկտներ՝ բարձր ճշգրտության զինատեսակների կիրառմամբ։
ԱՄՆ հրամանատարության հայտարարության համաձայն՝ հարվածների թիրախում են եղել Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերը, ափամերձ ռադիոլոկացիոն կայանները, հրթիռային և անօդաչու համակարգերը, ինչպես նաև փոքր նավակներ։
Գործողությանը, ըստ հաղորդագրության, մասնակցել են ամերիկյան կործանիչներ, ԱՄՆ ռազմածովային ուժերի նավեր, ինչպես նաև օդային և ծովային բազավորման հարվածային անօդաչու սարքեր։ CENTCOM-ը նշել է, որ այս ձևաչափով նման անօդաչու համակարգեր առաջին անգամ են կիրառվել։
ԱՄՆ կողմը չի հայտնել գործողության ամբողջական մանրամասները և հնարավոր հետևանքները։