Այս տարի մեծ ծավալի աղ ենք օգտագործել, դա նաև իր խնդիրներն է բերել՝ ճանապարհների հետ կապված․ Ավինյան

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Քաղաքապետարանի գործակարգավարական նիստում անդրադարձ է եղել ձնամաքրման աշխատանքների ժամանակ օգտագործված ավազի մաքրման աշխատանքներին։

Նշվել է, որ մեծածավալ աշխատանքներ են իրականացվում։ Ձնամաքրման աշխատանքներում օգտագործվել է մոտ 12 000 խմ աղի ու ավազի խառնուրդ, արդեն սկսվել են մաքրման աշխատանքները և մոտ 15 օրում քաղաքում կավարտվեն ողջ աշխատանքները։

«Հաշվի առնելով, որ այս տարի մեծ ծավալի աղ ենք օգտագործել, դա բերել է ճանապարհների հետ կապված մեծ խնդիրների, և մենք ունենք մեծ ծավալի փոսալցման աշխատանքներ»,– նշել է քաղաքապետը։

Զեկուցվել է, որ փորձ է արվել տեղային լուծում տալ, իսկ շաբաթ-կիրակի կսկսվեն բուն փոսալցման աշխատանքները։

«Ծավալի տեսանկյունից ավելի ինտենսիվ պիտի աշխատենք, որովհետև ծավալն ամբողջ քաղաքով իրապես մեծ էր։ Հասկանում ենք՝ ձնամաքրման աշխատանքների ու աղի հետևանք է, բայց ամեն դեպքում պետք է մաքսիմալ արագացնենք», – ասել է քաղաքապետ Ավինյանը։

Leave a comment