Նա նաև հավելել է TRIPP նախագիծը կփոխի տարածաշրջանային տրանսպորտային քարտեզը։
«Նախագահ Թրամփն Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի հետ կապող միջանցքն անվանել է TRIPP։ Մեր ստացած տեղեկատվության համաձայն՝ այս նախագծի գործնական աշխատանքները նախատեսվում է սկսել այս տարի։ Այս նախագիծն ամբողջությամբ կփոխի տարածաշրջանի տրանսպորտային քարտեզը, կծառայի Հարավային Կովկասում անվտանգության ամրապնդմանը և տարածաշրջանում համագործակցության նոր դրական միջավայր կձևավորի։ Մեզ դա իսկապես անհրաժեշտ է»,- հայտարարել է Ալիևը։
Հավելենք, որ Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ստորագրված փաստաթղթերում «Զանգեզուրի միջանցք» եզրույթ օգտագործված չէ, կողմերի միջև չկա նման պայմանավորվածություն։ Դրանցում նշվում է «Թրամփի ուղու» (TRIPP) մասին, սակայն Բաքվի քարոզչամեքենան, Ալիևի գլխավորությամբ, շարունակում է «միջանցք» եզրույթն օգտագործել՝ խեղաթյուրելով ստորագրված փաստաթղթերի բովանդակությունը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի