Փաշինյանն ու Հայրապետյանը լուրջ տարաձայնություն ունեն IMEI համակարգի պատճառով. ԶԼՄ

https://arm.sputniknews.ru/20260713/pashinjann-u-hajrapetjany-lurj-taradzajnutjun-unen-imei-hamakargi-pattsharvov-zlm-104548046.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/11/81947223_179:0:1600:1066_1920x0_80_0_0_f198acb905d6a931edad94047f5f456d.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

նիկոլ փաշինյան, մխիթար հայրապետյան, imei կոդ

նիկոլ փաշինյան, մխիթար հայրապետյան, imei կոդ

Բաժանորդագրվել

ArmLur.am–ի տեղեկություններով` Փաշինյանը Հայրապետյանի հետ ունեցած զրույցի ընթացքում նշել է, որ նախարարը թերացել է IMEI միասնական համակարգի ներդրման գործընթացի կազմակերպման հարցում, ինչի հետևանքով ինքն է ստիպված եղել բացատրություներ տալ։

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի միջև վերջին շրջանում լուրջ տարաձայնություններ են առաջացել։ Այս մասին գրում է ArmLur.am-ը։
Լրատվամիջոցի աղբյուրների փոխանցմամբ՝ վարչապետը IMEI միասնական համակարգի ներդրման նախաձեռնության հետ կապված դժգոհություն է հայտնել։

«Փաշինյանը վրդովված է եղել այն հանգամանքից, որ նախաձեռնությունը նախապես չի ներկայացվել հանրային քննարկման, ինչպես նաև չի քննարկվել համապատասխան գերատեսչությունների հետ, ինչի հետևանքով թեմայի շուրջ լայն հանրային արձագանք և քննադատություն է ձևավորվել։ Վարչապետը նախարարի հետ ունեցած զրույցի ընթացքում նշել է, որ նա թերացել է գործընթացի կազմակերպման հարցում, ինչի հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ բացատրություններ տալու անհրաժեշտությունը մնացել է վարչապետի վրա»,–գրում է լրատվամիջոցը։

Նույն աղբյուրների համաձայն՝ այդ զրույցից հետո Մխիթար Հայրապետյանը հայտնել է, որ չի ցանկանում վերանշանակվել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնում։

Հիշեցնենք, որ կառավարության վերջին նիստից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Մխիթար Հայրապետյանը չի ընդգրկվի նոր կառավարության կազմում, թեև ավելի վաղ նշել էր, որ գործող կառավարության անդամների մեծ մասը կվերանշանակվի։

Ավելի վաղ հայտնել էինք, որ կառավարության որոշմամբ` Հայաստանում բջջային հեռախոսների միջազգային նույնականացուցիչների` IMEI կոդերի միասնական համակարգ կներդրվի։ Անհատների կամ ֆիզիկական անձանց կողմից բջջային հեռախոսների ներմուծման դեպքում 2027 թ. հունվարի 1–ից կոդերը կգրանցվեն առցանց, և կսահմանվի պետական տուրք։ Բջջային օպերատորը կկասեցնի կամ կդադարեցնի ծառայության մատուցումը, եթե IMEI կոդը գրանցված չլինի։

Հուլիսի 2–ին ՀՀ կառավարության նիստից հետո` ճեպազրույցի ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ եթե չլինեն երաշխիքներ, որ բջջային հեռախոսների IMEI կոդերի գրանցման արդյունքում մարդկանց անձնական տվյալները չեն հավաքագրվի և չեն օգտագործվի, այդ համակարգը չի ներդրվի։

Leave a comment