Իրանի մի շարք շրջաններում գիշերվա ընթացքում նոր պայթյուններ են գրանցվել՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև շարունակվող լարվածության ֆոնին։
Խուզեստան նահանգի անվտանգության հարցերով փոխնահանգապետի խոսքով՝ երկուշաբթի գիշերը՝ ժամը 01:35-ին, ԱՄՆ-ի կողմից հարվածներ են հասցվել Ահվազ քաղաքի մերձակայքում գտնվող երկու օբյեկտի։
Կենտրոնական նահանգի փոխնահանգապետը նույնպես հաստատել է ԱՄՆ-ի հարվածները Հենդաբ շրջանի ուղղությամբ։ Տեղական աղբյուրները հաղորդում են նաև պայթյունների մասին Հենդաբ և Արաք քաղաքներում, ինչպես նաև առնվազն երկու պայթյունի ձայների՝ Բեհբահան շրջանի մերձակայքում։
Ըստ առկա տեղեկությունների՝ հարձակման է ենթարկվել նաև Մահշահրի նավթաքիմիական համալիրը, որտեղ գործարկվել են հակաօդային պաշտպանության համակարգերը։
Միաժամանակ հաղորդվում է նոր պայթյունների մասին Բենդեր Աբբասում, ինչպես նաև բազմաթիվ տեղեկություններ են ստացվում Քերմանշահի Ֆարհանգիան թաղամասում գրանցված պայթյունների վերաբերյալ։
Իր հերթին ԱՄՆ-ի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել է, որ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը կրակ է բացել Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի ուղղությամբ։