Ռուսական զորքերը հարվածել են Օդեսայում տրանսպորտային ընկերության տարածքի․ տուժածներ կան

Քաղաքականություն

13.07.2026 | 11:53

Ռուսական զորքերը հուլիսի 13-ի առավոտյան հարվածել են Օդեսայի տրանսպորտային ընկերության տարածքին։ Այս մասին հայտնել է Օդեսայի քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակը, գրում է Current time-ը։

Նրա տեղեկացմամբ՝ ավտոբուսներ են հրդեհվել, վնասվել է չորս մասնավոր տուն։

Վիրավորվել է երեք տղամարդ՝ 58, 62 և 66 տարեկան։ Նրանք հոսպիտալացվել են միջին ծանրության վիճակում։ Դեպքի վայրում աշխատում են բոլոր համապատասխան ծառայությունները։

6 մարդ, այդ թվում՝ 15-ամյա տղա, վիրավորվել է հուլիսի 12-ի ուշ երեկոյան Զապորոժիեում ռուսական հարձակման հետևանքով, հայտնել է տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Իվան Ֆյոդորովը։  Նրա խոսքով՝ քաղաքում վնասվել է 11 բնակելի շենք, որոնցից մեկը լուրջ վնաս է կրել։

Ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի վրա՝ օգտագործելով երեք X-59/69 կառավարվող ավիացիոն  հրթիռներ և 134 անօդաչու թռչող սարքեր, հայտարարել են Ուկրաինայի ռազմաօդային ուժերը։ Նշվում  է, որ տեղական ժամանակով 9:30-ի դրությամբ՝ բոլոր երեք հրթիռներն ու 123 անօդաչու թռչող սարքերը «խոցվել կամ ճնշվել» են։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment