ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Ռուսաստան կարող է տեղի ունենալ առաջիկայում, սակայն ամսաթիվը դեռևս որոշված չէ, РИА Новости-ին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա հստակեցրել է, որ Հայաստանի վարչապետի այցը տեղի կունենա այս տարի։
Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Բիշքեկում՝ ՇՀԿ-ի գագաթնաժողովի շրջանակում Վլադիմիր Պուտինը և Նիկոլ Փաշինյանը բանակցություններ են անցկացրել։
Հանդիպումից հետո Պուտինը հայտնել է, որ Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Մոսկվա՝ երկու երկրների համագործակցությանն առնչվող հարցերը քննարկելու համար։