Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը ԵՄ Արտաքին գործերի խորհրդի նիստից առաջ հայտարարել է, որ անդամ պետությունները նախատեսում են համաձայնության գալ Հայաստանի համար նոր Գործընկերության առաքելության շուրջ։
«Մենք նաև համաձայնության ենք գալու Հայաստանի համար նոր Գործընկերության առաքելության շուրջ, որը կօգնի պայքարել հիբրիդային սպառնալիքների դեմ»,- նշել է Կալասը։