Տարեց մարդիկ երբեմն խուսափում են լսողական սարքեր կրելուց՝ մտածելով, թե դրանք անհարմարություններ կպատճառեն կամ հիվանդ տեսք կտան իրենց, սակայն նոր ուսումնասիրության համաձայն՝ լսողական սարքը կարող է օգնել նրանց խուսափել դեմենցիայից։
Լսողական սարքեր կրող մարդկանց շրջանում դեմենցիայի զարգացման ռիսկը 33 տոկոսով ցածր է․ հայտնել են հետազոտողները Neurology ամսագրում հրապարակված հետազոտությունում։
Ինչպես նշում են ուսումնասիրության հեղինակները, լսողության կորուստը մտավոր խանգարումների ու դեմենցիայի զարգացման ռիսկի գործոններից է։
Պարզելու համար՝ կարո՞ղ են արդյոք լսողական սարքերը նվազեցնել այդ խնդիրների զարգացման վտանգը, հետազոտողները հետևել են միջինը 75 տարեկան 2800 ավստրալիացիների առողջական վիճակին։ Բոլոր մասնակիցներն ունեցել են լսողության չափավոր կորուստ, սակայն երբևէ չեն օտագործել լսողական սարքեր։ Ուսումնասիրության մեկնարկին նրանցից ոչ մեկի մոտ դեմենցիա չի հայտնաբերվել։ Ուսումնասիրության ընթացքում 664 հոգու նշանակել են լսողական սարքեր, դեմենցիա զարգացել է մասնակիցներից 117-ի մոտ։ Լսողական սարք օգտագործող մասնակիցների մոտ նաև ավելի ցածր է եղել դեմենցիային նախորդող մտավոր թեթև խանգարումների վտանգը։
Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: