Իսկ ո՞վ, եթե ոչ ես․ Սոֆյա Հովսեփյան

ԱԺ նախկին պատգամավոր, նախկին ՔՊ անդամ Սոֆյա Հովսեփյանի ֆեյսբուքյան գրառումը

Երեկ առավոտ բարի լույսի հետ ստացա առաջին զանգը.
— «Սոֆ, էդ Նիկոլը քեզ դատի՞ է տվել»։

Սկզբում մտածեցի՝ խառնել են իրար, քանի որ օրեր առաջ հրապարակել էի, որ դատարան հայց եմ ներկայացնում «Ընդդիմության բոլոր ընտրողները ընտրակաշառք են վերցրել» հայտարարության վերաբերյալ։

Բայց պարզվեց՝ ոչ։

Պարզվեց՝ ինքն արդեն հայց է ներկայացրել իմ դեմ։

Ու սկսվեցին զանգերն ու նամակները՝ մեկը մյուսին հերթ չտալով, ու որոշեցի մի քիչ խոսել այն մասին, թե ինչո՞ւ ես…

Հավանաբար շատ բան եք մոռացել կամ անտեսել, ինչպես միշտ…

Շուրջ 15 տարի է, ինչ պարբերաբար շատ տարբեր մարդկանց կողմից զանգեր եմ ստանում, և հարցերը գրեթե նույնն են. «Լավ, քեզ պե՞տք է», «Լավ, ինչո՞ւ դու», «Քո համար ապրի», «Չե՞ս վախենում, բա որ բռնեն», «Ոչ մեկին հետաքրքիր չի, մենակ դու ես…»։

Փառք Աստծո, մենակ երբեք չեմ եղել։
Բայց…

Իսկ ո՞վ, դո՞ւ… Երանի՜…

«Վախենում եմ», ոչ թե բռնվելուց, այլ «հայի» կողմից բռնվելուց։

Երբ պատերազմն ավարտվեց, հատուկենտ պատգամավոր էին ռիսկ անում ոտք դնել Արցախ։ Ես այնտեղ էի։ Վախենում էին գալ, իսկ ես ժամանակ չունեի վախենալու, որովհետև հարյուրավոր ծնողներ մղկտալով իրենց տղաների դիակներին էին սպասում, հազար դուռ էին թակում, մեքենա էին փնտրում։ Անգամ մտածելու ժամանակ չունեի, ուր մնաց՝ վախենայի։

Արցախցին իր մի թիզ հողն էր ուզում փրկել, որ «սահմանազատեն» ու չտանեն։ Մի ոտքս մի գյուղում էր, մյուսս՝ մյուսում, որ մի բան անեմ, խնդիրը բարձրաձայնեմ, կանխեմ։ Իսկ դուք հարցնում էիք.

«Քեզ պե՞տք է…»
Իմ «ես»-ին՝ ոչ։ Իսկ մեր «մե՞նք»-ին… վստահ՝ այո՛։

Հա՛, երբ Արցախի մի մասը հանձնվեց, էլի ես գնացի այնտեղ ապրելու։ Էլի շատերդ ինձ հարց տվեցիք. «Բա քեզ պե՞տք էր», «Բա դու կարող էիր չմնալ…»։

Գիտեմ։
Իսկ ո՞վ, եթե ոչ ես։ Դո՞ւ…

Երբ շրջափակում էր, քչերն էին որպիսությունս հարցնում։ Շատերդ, փոխարենը, բարոյախրատական դասեր էիք տալիս.

«Էդ վիճակում ինչո՞ւ ես մնացել, քեզ պե՞տք է»։
Իմ «ես»-ին՝ ոչ։ Բայց արցախցուն շատ էր պետք։ Չեք հասկանա, որքան էլ նկարագրեմ։
Սահմանամերձում կրակոց էր՝ հաջորդ պահին ոտքս այնտեղ էր։

«Ինչո՞ւ դու, Սոֆյա»։ Բա ո՞վ։
Այն ժամանակվա ընդդիմադիր պատգամավոր Նիկոլը՞…
Մի՛ ծիծաղեցրեք…
Էէէէէ… Որքա՞ն թվեմ։

15 տարի անդադար, առանց ժամ ու պատարագ։ Հիմա ի՞նչ է փոխվել։ Լա՞վ է ամեն ինչ ։Ոչ մի խնդիր չկա՞։ Ազգով փթթո՞ւմ ենք։
Տարբերությունը մեկն է՝ հիմա չկա նախկինը, բայց կա ՆԵՌ-ը… Պայքարն այսօր ավելի դաժան ճանապարհ ունի։
Հիմա էնպես եք խառնվել իրար. «Վաաա՜յ, Նիկոլը դատի է տվել»։ Է հա՛։
Բա ինձ պիտի դատի տար, բա ո՞ւմ։

Ձե՞զ… Քե՞զ… Ո՞ւմ…
Չմտածեք, 10 դրամանոցները քանի կա, ամեն հարց լուծելի են։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment