CENTCOM-ը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը բաց է նավագնացության համար

ԱՄՆ-ի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը բաց է միջազգային ջրային ուղով օրինական կերպով երթևեկող բոլոր նավերի համար։

Հաղորդագրության համաձայն՝ ԱՄՆ զինված ուժերը շարունակում են տեղակայված մնալ տարածաշրջանում և պատրաստ են ապահովել նավագնացության ազատությունը՝ չնայած, ինչպես նշվում է հայտարարության մեջ, Իրանի «չհիմնավորված ագրեսիային, ճնշումներին, սպառնալիքներին և կամայական հայտարարություններին»։

CENTCOM-ը նաև ընդգծել է, որ Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը, իսկ նավերի երթևեկությունը շարունակվում է բնականոն ռեժիմով։

Միաժամանակ ավելի վաղ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել էր, որ Հորմուզի նեղուցը փակ է լինելու այնքան ժամանակ, քանի դեռ ԱՄՆ-ն չի դադարեցրել, իր ձևակերպմամբ, «միջամտությունը տարածաշրջանում»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment