Կատարը գրոհներից հետո դադարեցրել է բոլոր նավերի ելքերը դեպի ծով

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. Կատարի իշխանությունները օդային հարվածներից հետո դադարեցրել են բոլոր նավերի ելքերը դեպի ծով։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով էմիրատի տրանսպորտի նախարարությունը։

«Որոշման հրապարակման պահից մինչև հետագա ծանուցումը դադարեցվել է նավերի ելքը ծով և ծովում ցանկացած ակտիվություն»,– ասված է հրամանագրում:

Հիշեցնենք, որ հուլիսի 12-ի առավոտյան Կատարի պաշտպանության նախարարությունը հայտնել է մի շարք հրթիռային հարվածների հետ մղման մասին։ Պայթյունների ձայները լսվել են Դոհայում և նրա արվարձաններում։ ՆԳՆ–ի տվյալներով` 3 մարդ, այդ թվում` մեկ երեխա, տուժել են բեկորների ընկնելու հետևանքով։

Leave a comment