Ուկրաինայի հետ խաղաղության բանակցությունները դեռևս սառեցված են, նոր նախաձեռնություններ չեն եղել՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի խոսնակը: Դմիտրի Պեսկովի խոսքով՝ Կիևը գիտի Մոսկվայի պահանջները: Նա մեղադրել է ուկրաինական կողմին՝ խաղաղ բանակցություններից հրաժարվելու համար:
«Մենք առաջ ենք շարժվում մարտի դաշտում, հատուկ ռազմական գործողությունը շարունակվում է», – ասել է Պեսկովը։ Կրեմլի խոսնակը հավելել է, որ Կիևում ենթակառուցվածքները ևս ռուսական ուժերի թիրախում են, դրա նպատակն է թուլացնել Ուկրաինայի ռազմական ներուժը:
Զուգահեռ, Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարը հայտնել է, որ մոտ ապագայում բանակցությունները կարող են վերսկսվել, սակայն դրանք տեխնիկական բնույթ են կրելու, իսկ ռազմական գործողությունները շարունակվելու են՝ հակառակն ակնկալելն ամիրատեսական է:
Դիվանագիտական գործընթացների բացակայության պայմաններում Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները: Ռուսական ուժերը թիրախավորել են Կիևի և Օդեսայի մարզերը, զոհերի մասին տեղեկություններ չկան:
Ուկրաինան էլ ԱԹՍ-ներով հարվածել է Սևաստոպոլին։ Տեղական իշխանության տվյալով՝ բնակելի շենքում հրդեհ է բռնկվել, վնասվել են այլ կառույցներ կան տուժածներ։ Պայթյուններ են եղել Սարատովի, Մոսկվայի, Յարոսլավլի մարզերում, կան վիրավորներ: Յարոսլավլից Մոսկվա երթեևեկությունը սահմանափակվել է: Ուկրաինական կողմը հայտնել է նաև նավթավերամշակման գործարանի հարվածելու մասին:
Միջազգային այլ լուրեր՝ տեսաշարով։
Հեղինակ՝ Դիանա Գասպարյան
Դիտումների քանակ5