Մոսկվայի մերձակայքում ավելի քան 20 ԱԹՍ է խոցվել

Հակաօդային պաշտպանության ուժերը ոչնչացրել են դեպի Մոսկվա ուղղված ևս յոթ անօդաչու սարք։ Այս մասին հայտնել է մայրաքաղաքի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։

Օրվա սկզբից Մոսկվայի շրջանում ընդհանուր առմամբ խոցվել է 21 ԱԹՍ։

Ինչպես հաղորդում է «Коммерсантъ»-ը, ավելի վաղ Արտակարգ իրավիճակների նախարարությունը Մոսկվայի մարզում հայտարարել էր «անօդաչուների վտանգի» ռեժիմ։

Տարածաշրջանի բնակիչներին խորհուրդ է տրվել չմնալ պատուհանների մոտ, իսկ անհրաժեշտության դեպքում անցնել ապաստարաններ։ Գերատեսչությունը նաև նախազգուշացրել է բջջային ինտերնետի աշխատանքի հնարավոր խափանումների մասին։

 

Leave a comment