Ջրհեղեղ է Վրաստանի Թելավի քաղաքում

Վրաստանի Թելավի քաղաքում հորդառատ անձրևներից հետո հեղեղումներ են փողոցներում և շենքերի առաջին հարկերում, հայտնում է Sputnik Գրուզիան։

«Գիշերը տեղացած հորդառատ անձրևների պատճառով Թելավիի վտակը դուրս է եկել ափերից։ Սողանքը քանդել է երկու փողոցները միացնող կամուրջը՝ վնասելով գազի և էլեկտրահաղորդման գծերը։ Հազարավոր բնակիչներ մնացել են առանց գազի և էլեկտրաէներգիայի»,–գրում է կայքը։

Դեպքի վայրում աշխատում են ոստիկանությունը, փրկարարները և ծանր տեխնիկան։ Ճանապարհը մաքրվում է քարերից և ցեխից։ Վնասի գնահատումն արդեն սկսվել է։ Տեղական իշխանությունների տվյալներով` վնաս են կրել հիմնականում ճանապարհային ենթակառուցվածքները։

Leave a comment