https://arm.sputniknews.ru/20260831/ete-chen-hasnum-alievi-dzerqery-ognum-e-pashinjany-grigvorjany-qvocharjani-kalanqi-masin-106288384.html
Եթե չեն հասնում Ալիևի ձեռքերը, օգնում է Փաշինյանը․ Գրիգորյանը՝ Քոչարյանի կալանքի մասին
Եթե չեն հասնում Ալիևի ձեռքերը, օգնում է Փաշինյանը․ Գրիգորյանը՝ Քոչարյանի կալանքի մասին
Sputnik Արմենիա
Պատգամավորն ընդգծում է, ՀՀ երկրորդ նախագահի դեմ իրավական գործընթացներն իրականացվում են, քանի որ Հայաստանին լրջագույն փորձություններ են սպասում։ 31.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-31T11:48+0400
2026-08-31T11:48+0400
2026-08-31T11:48+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
աննա գրիգորյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/1f/106281731_0:67:1280:787_1920x0_80_0_0_64e9c2cdebfae174c7ac2b2d8f319518.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. Այնտեղ, որտեղ չեն հասնում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ձեռքերը, օգնության է գալիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։Պատգամավորը մատնանշեց մասնավորապես Տիգրանաշենի շուրջ ստեղծված իրավիճակը` հիշեցնելով, որ Փաշինյանն իր խոսքում այն ադրբեջանական անունով «Քյարքի» է կոչում, ինչպես նաև այն, որ Ադրբեջանի օրակարգում է ՀՀ Սահմանադրության փոփոխության պահանջը։Հիշեցնենք` օգոստոսի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրավապահներին հրահանգեց ունեզրկել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին։ Հաջորդ օրը իրավապահները ներխուժեցին Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի տներ և սկսեցին խուզարկություններ իրականացնել։ Այնուհետև հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանը և նրա ավագ որդին` Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվել են։ Ավելի ուշ ՀՀ երկրորդ նախագահը տեղափոխվեց բուժկենտրոն։Ռոբերտ Քոչարյանին պաշտոնեական լիազորությունների չարաշահման, առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու մեղադրանքներ են ներկայացվել։Ըստ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի՝ Ռոբերտ Քոչարյանից ու Սեդրակ Քոչարյանից բացի, գործի շրջանակում ևս 4 անձ է ձերբակալվել, ըստ դատախազության` հանրային քրեական հետապնդում է հարուցվել 10 անձի, այդ թվում՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ու հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նկատմամբ։Օգոստոսի 25-ի լույս 26-ի գիշերը Սեդրակ Քոչարյանը 2 ամսով կալանավորվեց, օգոստոսի 27-ին դատարանը 2-ամսյա կալանքի որոշում կայացրեց նաև Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ։ Կալանքի միջնորդության քննությունը շարունակվեց առանց 2-րդ նախագահի, քանի որ նրան տեղափոխեցին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Ամսի 27-ին նա տեղափոխվեց «Երևան-Կենտրոն» ՔԿՀ։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/1f/106281731_72:0:1209:853_1920x0_80_0_0_ad7a1fbb664edfdff934f2d6a99c61ff.jpg.webp
հայաստան, նիկոլ փաշինյան, աննա գրիգորյան
հայաստան, նիկոլ փաշինյան, աննա գրիգորյան
Պատգամավորն ընդգծում է, ՀՀ երկրորդ նախագահի դեմ իրավական գործընթացներն իրականացվում են, քանի որ Հայաստանին լրջագույն փորձություններ են սպասում։
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. Այնտեղ, որտեղ չեն հասնում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ձեռքերը, օգնության է գալիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։
«Արցախի 4 նախագահներից 3-ն այս պահին Բաքվի բանտում են, և նախագահ Քոչարյանն էլ գտնվում է Երևանի ԱԱԾ մեկուսարանում։ Սա իսկապես քաղաքական գործ է։ Հատկապես հետընտրական փուլում մեզնից յուրաքանչյուրն իրեն պետք է այդ հարցը տա՝ այս փուլում, երբ արդեն ձևավորված իշխանություն կա, կարող ես քո արտաքին, ներքին քաղաքականությունն իրականացնել, ի՞նչ կարիք կա կալանքի տանել նախագահ Քոչարյանին։ Ակնհայտ է, որ առաջիկայում սպասվում են լրջագույն փորձություններ ՀՀ-ի և մեր ժողովրդի համար»,- ասաց Գրիգորյանը։
Պատգամավորը մատնանշեց մասնավորապես Տիգրանաշենի շուրջ ստեղծված իրավիճակը` հիշեցնելով, որ Փաշինյանն իր խոսքում այն ադրբեջանական անունով «Քյարքի» է կոչում, ինչպես նաև այն, որ Ադրբեջանի օրակարգում է ՀՀ Սահմանադրության փոփոխության պահանջը։
Ռոբերտ Քոչարյանին պաշտոնեական լիազորությունների չարաշահման, առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու մեղադրանքներ են ներկայացվել։