Իրանը ծայրահեղ անհաջող որոշում է կայացրել, հիմա հատուցման ժամանակն է։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը։
Իրանն այս գիշեր մի շարք հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան թիրախներին։
Այդ թվում Բահրեյնին, ըստ իրանական ԶԼՄ-ների՝ պայթյուն է որոտացել ամերիկյան ռազմաբազայի տարածքում։
ԱՄՆ-ը նոր հարվածների շարք է հասցրել Իրանի օբյեկտներին Թիրախ են դարձել հակաօդային պաշտպանության համակարգերը, ռադարային կայանները, ինչպես նաև հրթիռների ու անօդաչու թռչող սարքերի պահպանման և արձակման վայրերը։