https://arm.sputniknews.ru/20260828/inchu-e-amnum-hh-despany-zrucel-e-hajatjac-pvordzageti-het-agn-i-meknabanutjuny-106145166.html
Ինչո՞ւ է ԱՄՆ–ում ՀՀ դեսպանը զրուցել է հայատյաց փորձագետի հետ․ ԱԳՆ-ի մեկնաբանությունը
Ինչո՞ւ է ԱՄՆ–ում ՀՀ դեսպանը զրուցել է հայատյաց փորձագետի հետ․ ԱԳՆ-ի մեկնաբանությունը
Sputnik Արմենիա
Նախարարությունից հայտնում են, թե դեսպանատունը հարցազրույցից առաջ գնահատել է այս ձևաչափի նպատակահարմարությունը։ 28.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-28T08:57+0400
2026-08-28T08:57+0400
2026-08-28T08:57+0400
հայաստան
ամն
արտաքին գործերի նախարարություն (ագն)
նարեկ մկրտչյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/1a/106145306_0:0:1600:901_1920x0_80_0_0_a9e74400c7a1c8fbb79c6d31cce480fa.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik․ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի և հայատյաց հայտարարություններով հայտնի ամերիկացի փորձագետ Մայքլ Դորանի զրույցը՝ պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։Հուլիսի վերջին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը հայտնել էր, որ Նարեկ Մկրտչյանն այցելել է Հադսոնի ինստիտուտի վերլուծական կենտրոն՝ քննարկելու Երևանի և Վաշինգտոնի միջև գործընկերության զարգացման հիմնական ուղղությունները, և զրուցել ինստիտուտի Մերձավոր Արևելքի խաղաղության և անվտանգության կենտրոնի տնօրեն Մայքլ Դորանի հետ։Sputnik Արմենիան հարցում էր ուղարկել ԱԳՆ՝ խնդրելով մեկնաբանել, թե արդյոք ՀՀ արտաքին գործերի նախարարությունը և դեսպանությունը տեղյակ են Դորանի նախորդ հայտարարություններին։ Մասնավորապես խոսքը վերաբերում է հայատյաց պատմությունների տարածմանը, այդ թվում՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» համար լոբբինգին և Հայաստանի դեմ ապատեղեկատվության տարածմանը (օրինակ՝ «սահմանին սադրանքներ նախապատրաստելու» կեղծ մեղադրանքներ)։Մենք հետաքրքրվել էինք, թե ով է նախաձեռնել զրույցը, ինչու է ընտրվել Հադսոնի ինստիտուտը, ոչ թե մեկ այլ նմանատիպ հարթակ՝ Հայաստան-ԱՄՆ գործընկերության քննարկման համար։ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունից հայտնում են, որ ինչպես բոլոր նմանատիպ դեպքերում, դեսպանությունն իրականացրել է անհրաժեշտ ուսումնասիրություն և գնահատել համագործակցության նպատակահարմարությունը:Նախարարությունից հայտնում են, որ դեսպանի մասնակցությամբ կայացած զրույցին ներկա են եղել ավելի քան չորս տասնյակ հյուրեր՝ օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների, փորձագիտական համայնքի և վերլուծական կենտրոնների ներկայացուցիչներ:«Զրույցի ընթացքում չեն հնչել հարցման մեջ մատնանշված ձևակերպումները կամ գնահատականները. հանդիպման տեսագրությունը հրապարակային է և հասանելի, և այն ամբողջությամբ արտացոլում է քննարկված հարցերի վերաբերյալ ՀՀ դիրքորոշումները»,- հայտնում են ԱԳՆ-ից։Իսկ ինչու է հենց Հադսոնի ինստիտուտն ընտրվել որպես հարթակ ՀՀ-ԱՄՆ գործընկերության քննարկման համար․ նախարարությունից հայտնում են, թե դեսպանությունն ակտիվ համագործակցում է ԱՄՆ ազդեցիկ վերլուծական կենտրոնների հետ՝ խորացնելով փորձագիտական երկխոսությունը և ներկայացնելով ՀՀ օրակարգն ու դիրքորոշումներն այն հարթակներում, որոնք ունեն կարևոր դեր քաղաքական և փորձագիտական քննարկումների ձևավորման գործում:ԱԳՆ–ն նշել է, որ վերջին երկու ամիսների ընթացքում դեսպանությունը մասնակցել է հինգ նմանատիպ հանդիպումների և միջոցառումների ԱՄՆ առաջատար վերլուծական կենտրոններում, այդ թվում՝ Եվրոպական քաղաքականության վերլուծության կենտրոնում (CEPA), Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդում (AFPC), Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնում (CSIS), Բրուքինգս ինստիտուտում:Հավելենք, որ Դորանը հայտնի է իր ադրբեջանամետ և հակահայկական հայտարարություններով, մասնավորապես՝ X սոցիալական ցանցի օգտատերերի շրջանում։ Նա սերտորեն համագործակցում է Ադրբեջանի իշխանությունների հետ և նրանց հրավերով բազմիցս այցելել է օկուպացված Արցախ։
ամն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/1a/106145306_55:0:1478:1067_1920x0_80_0_0_31c347312584cf642b1276df158e2ea0.jpg.webp
հայաստան, ամն, արտաքին գործերի նախարարություն (ագն), նարեկ մկրտչյան
հայաստան, ամն, արտաքին գործերի նախարարություն (ագն), նարեկ մկրտչյան
Նախարարությունից հայտնում են, թե դեսպանատունը հարցազրույցից առաջ գնահատել է այս ձևաչափի նպատակահարմարությունը։
Հուլիսի վերջին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը հայտնել էր, որ Նարեկ Մկրտչյանն այցելել է Հադսոնի ինստիտուտի վերլուծական կենտրոն՝ քննարկելու Երևանի և Վաշինգտոնի միջև գործընկերության զարգացման հիմնական ուղղությունները, և զրուցել ինստիտուտի Մերձավոր Արևելքի խաղաղության և անվտանգության կենտրոնի տնօրեն Մայքլ Դորանի հետ։
Մենք հետաքրքրվել էինք, թե ով է նախաձեռնել զրույցը, ինչու է ընտրվել Հադսոնի ինստիտուտը, ոչ թե մեկ այլ նմանատիպ հարթակ՝ Հայաստան-ԱՄՆ գործընկերության քննարկման համար։
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունից հայտնում են, որ ինչպես բոլոր նմանատիպ դեպքերում, դեսպանությունն իրականացրել է անհրաժեշտ ուսումնասիրություն և գնահատել համագործակցության նպատակահարմարությունը:
«Դեսպանն ընդունել է Հադսոնի ինստիտուտում Մերձավոր Արևելքում խաղաղության և անվտանգության կենտրոնի տնօրենի հետ ձևաչափով զրույցի անցկացման նախաձեռնությունը՝ նպատակ ունենալով փորձագիտական հարթակում ներկայացնել Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգը, երկկողմ համագործակցության զարգացման առաջնահերթությունները և ՀՀ դիրքորոշումները տարածաշրջանային ու միջազգային հարցերի շուրջ»,- նշված է պատասխանում։
Նախարարությունից հայտնում են, որ դեսպանի մասնակցությամբ կայացած զրույցին ներկա են եղել ավելի քան չորս տասնյակ հյուրեր՝ օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների, փորձագիտական համայնքի և վերլուծական կենտրոնների ներկայացուցիչներ:
«Զրույցի ընթացքում չեն հնչել հարցման մեջ մատնանշված ձևակերպումները կամ գնահատականները. հանդիպման տեսագրությունը հրապարակային է և հասանելի, և այն ամբողջությամբ արտացոլում է քննարկված հարցերի վերաբերյալ ՀՀ դիրքորոշումները»,- հայտնում են ԱԳՆ-ից։
Իսկ ինչու է հենց Հադսոնի ինստիտուտն ընտրվել որպես հարթակ ՀՀ-ԱՄՆ գործընկերության քննարկման համար․ նախարարությունից հայտնում են, թե դեսպանությունն ակտիվ համագործակցում է ԱՄՆ ազդեցիկ վերլուծական կենտրոնների հետ՝ խորացնելով փորձագիտական երկխոսությունը և ներկայացնելով ՀՀ օրակարգն ու դիրքորոշումներն այն հարթակներում, որոնք ունեն կարևոր դեր քաղաքական և փորձագիտական քննարկումների ձևավորման գործում:
«Այդ աշխատանքն իրականացվում է նաև այն հարթակներում, որտեղ նախկինում Հայաստանի ներգրավվածությունը եղել է սահմանափակ կամ բացակայել է»,- վստահեցրել է ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը։
ԱԳՆ–ն նշել է, որ վերջին երկու ամիսների ընթացքում դեսպանությունը մասնակցել է հինգ նմանատիպ հանդիպումների և միջոցառումների ԱՄՆ առաջատար վերլուծական կենտրոններում, այդ թվում՝ Եվրոպական քաղաքականության վերլուծության կենտրոնում (CEPA), Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդում (AFPC), Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնում (CSIS), Բրուքինգս ինստիտուտում:
Հավելենք, որ Դորանը հայտնի է իր ադրբեջանամետ և հակահայկական հայտարարություններով, մասնավորապես՝ X սոցիալական ցանցի օգտատերերի շրջանում։ Նա սերտորեն համագործակցում է Ադրբեջանի իշխանությունների հետ և նրանց հրավերով բազմիցս այցելել է օկուպացված Արցախ։