ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 11, 24News
Իրան-ԱՄՆ լարվածությունը շարունակվում է, ԱՄՆ-ի մարտավարությունն է` հարվածել Իրանի կրիտիկական ենթակառուցվածքներին, որպեսզի դժգոհությունը մեծանա և այաթոլլաների կառավարման ինստիտուտը տապալվի։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց պահեստազորի գնդապետ, ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։
«Թրամփը մինչև նոյեմբեր ժամանակ ունի, Կոնգրեսի միջանկյալ ընտրություններ են սպասվում, նա ուզում է հաղթանակ ցույց տալ Իրանում, Ուկրաինայում չի կարող, միակը Գրենլանդիան է, որ կարող է միացնել ԱՄՆ-ին։ Նրա պարտությունը կարող է բերել իմպիչմենտի գործընթացի, դեմոկրատները կարող են խլել իշխանությունը նրանից։ Նա անտանելի է դարձել, հոգնեցնում է, փառասիրության մարմաջով է տառապում, նրա կրակի վրա ցախ դնել չի կարելի, գլուխգովան է», – մեկնաբանեց Նահապետյանը։
Ռազմական փորձագետն ուշադրության արժանացրեց նաև այն հանգամանքը, որ Բաքուն բոլոր զորատեսակները ներգրավել և լայնածավալ զորավարժություններ է անում, զորքերի պատրաստվածությունն է ստուգում։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։
–00—ՅՄ