RAF. Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը շարունակում է հաղթական շարքը RAF (Real American Freestyle) լիգայում։

Թբիլիսիում կայացած մրցաշարում հայ մարտիկը մրցեց Ղազախստանի ներկայացուցիչ Կուատ Խամիտովի հետ ու վստահ հաղթանակ տարավ 11:0 հաշվով (տեսանյութ):

Ազատ ոճի ըմբշամարտի կանոններով մենամարտն անցկացվեց միջին քաշային կարգում։

29-ամյա Ծառուկյանը RAF-ում հաջորդ մենամարտը կանցկացնի հուլիսի 18-ին` մրցելով UFC-ի նախկին մարտիկ Քոլբի Քովինգթոնի հետ։

Արման Ծառուկյանը այս տարվա հունվարին է նորամուտը նշել RAF-ում, որտեղ անցկացրել է 7 մենամարտ ու տարել նույնքան հաղթանակ։ Խառը մենամարտերում Հայաստանի ներկայացուցիչը մասնակցել է 26 հանդիպման, ունի 23 հաղթանակ ու 3 պարտություն։

Leave a comment