3972,4 մլն դրամ փոխհատուցում սեպտեմբերի համար. Գևորգ Պապոյանը խոսեց արտահանման մասին

https://arm.sputniknews.ru/20260903/39724-mln-dram-pvokhhatucum-septemberi-hamar-gevvorg-papvojany-khvosec-artahanman-masin-106417521.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/17/88123795_154:0:905:563_1920x0_80_0_0_3f5d290677356134ce58a06c401e9d1f.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, արտահանում, գևորգ պապոյան, փոխհատուցում

հայաստան, արտահանում, գևորգ պապոյան, փոխհատուցում

Բաժանորդագրվել

Էկոնոմիկայի նախարարը նշեց, որ արտահանման ամենից մեծ նվազումն ունեցել են ծաղիկների դեպքում` շուրջ 27 տոկոս։

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ տարածքից 2026 թ. սեպտեմբեր ամսվա ընթացքում արտահանված թարմ պտղի և սննդամթերքի ու խմիչքի առանձին տեսակներ արտահանող տնտեսավարողներին կրկին փոխհատուցում կտրամադրվի։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։

Փոխհատուցման տրամադրման չափը գնահատվել է շուրջ 3972,4 մլն դրամ։

Փոխհատուցումը կտրամադրվի հետևյալ կերպ.

1.

խնձորի յուրաքանչյուր 1 կգ համար` 150 դրամ,

2.

տանձի յուրաքանչյուր 1 կգ համար` 150 դրամ,

3.

սալորի, դեղձի կամ նեկտարինի յուրաքանչյուր 1 կգ համար` 200 դրամ,

4.

խաղողի յուրաքանչյուր 1 կգ համար` 150 դրամ,

5.

թզի յուրաքանչյուր 1 կգ համար` 200 դրամ,

6.

Եվրոպական միության անդամ երկրներ, Մեծ Բրիտանիա, Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն, Շվեյցարիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ կամ Կանադա արտահանված տոմատի մածուկի յուրաքանչյուր 1 կգ համար` 150 դրամ,

7.

շշալցված խաղողի գինու յուրաքանչյուր 1 լիտրի համար 350 դրամ,

8.

շշալցված պտղահատապտղային գինու յուրաքանչյուր 1 լիտրի համար 200 դրամ,

9.

շշալցված հայկական բրենդիի կամ հայկական կոնյակի յուրաքանչյուր 1 բացարձակ լիտրի համար` 830 դրամ,.

10.

ԱՏԳ ԱԱ 2201 10 190 0 ծածկագրին դասվող շշալցված բնական հանքային ջրի յուրաքանչյուր 1 լիտրի համար` 75 դրամ,

11.

Եվրոպական միության անդամ երկրներ, Մեծ Բրիտանիա, Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն, Շվեյցարիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Կանադա, Չինաստան կամ Պարսից ծոցի համագործակցության խորհրդի անդամ երկրներ շշալցված բնական հանքային ջրի յուրաքանչյուր 1 լիտրի համար` 150 դրամ,

12.

չորացրած մրգի կամ բանջարեղենի յուրաքանչյուր 1 կգ համար` 500 դրամ,

13.

իշխան տեսակի ձկան յուրաքանչյուր 1 կգ համար` 820 դրամ,

14.

թառափ տեսակի ձկան յուրաքանչյուր 1 կգ համար` 1350 դրամ:

«Արտահանման ծավալների խնդիրը լուծված է։ Օրինակ` ծաղիկ արտահանել ենք 28 երկիր, միրգ` 24, բանջարեղեն` 16։ Սա աննախադեպ է մեր արտահանման աշխարհագրության մասով»,– կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Նա ավելացրեց, որ օրինակ` շշալցված կոնյակի դեպքում նախորդ տարվա համեմատ այս տարի արտահանվել է 19 տոկոսով շատ, կոնյակի սպիրտի դեպքում` 12 տոկոսով շատ, գինու դեպքում` 8 տոկոսով պակաս, միրգ–բանջարեղեն` 1 տոկոս պակաս, պահածոների դեպքում` 18 տոկոսով շատ, չոր մրգեր և բանջարեղեն` 151 տոկոսով շատ և այլն։

Նախարարը նշեց, որ արտահանման ամենից մեծ նվազումն ունեցել են ծաղիկների դեպքում` շուրջ 27 տոկոս. եթե 2025 թ. օգոստոսի 1–ի դրությամբ արտահանվել էր 39 մլն հատ ծաղիկ, ապա այս տարի նույն ժամանակահատվածի տվյալներով` 30 մլն 100 հազար հատ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նրան դիտողություն արեց, որ հետագայում կառավարության նիստերին կոնյակ բառը օգտագործվի միայն ֆրանսիական խմիչքի պարագայում։

Հիշեցնենք` Ռոսսելխոզնադզորը մայիսից սկսեց սահմանափակել Հայաստանից ՌԴ ներմուծվող ապրանքները, սկզբում` ձուկն ու ծաղիկները, ապա` միրգ–բանջարեղենի որոշ տեսակները։ Հունիսի 2-ից Ռոսսելխոզնադզորը սահմանափակեց կորիզավոր մրգերի՝ բալի, կեռասի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի և խաղողի ներմուծումը Հայաստանից։

Գերատեսչությունն այս որոշումները բացատրում է հայտնաբերված խախտումներով և բուսասանիտարական անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ։ Նշենք, որ Ռուսաստանը հայկական գյուղմթերքի իրացման հիմնական շուկան է. ՌԴ–ին է բաժին ընկում Հայաստանի արտահանման ավելի քան 90 տոկոսը։

Leave a comment