ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 11, 24News
Ռուսաստանը Վենեսուելա է հասցրել ավերիչ երկրաշարժի զոհերի համար նախատեսված մարդասիրական օգնության առաջին 10 տոննա խմբաքանակը։ Այն ներառում է սնունդ, վերմակներ և առաջին անհրաժեշտության իրեր, ՌԻԱ Նովոստիին ասել է Կարակասում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Մելիք-Բաղդասարովը։
«Ռուսաստանի համար սա մեր բարեկամության, մեր ռազմավարական գործընկերության խորհրդանիշն է։ Մենք շատ լավ ենք համագործակցում նախագահ Ռոդրիգեսի կառավարության և նախագահի բանագնաց հետ։ Սա Վենեսուելայի ժողովրդի հետ մեր եղբայրության, կառավարությունների և ժողովուրդների միջև ամուր և կայուն հարաբերությունների խորհրդանիշն է», – ասել է դիվանագետը Սիմոն Բոլիվարի միջազգային օդանավակայանում, որտեղ ժամանել է ռուսական բեռը։
Նրա խոսքով, մարդասիրական օգնության առաջին 10 տոննա կշռող բեռը ներառում է սնունդ, վերմակներ և այլ անհրաժեշտ պարագաներ։ «Վաղը ժամանող բեռը շատ ավելի մեծ է. այն կներառի դեղորայք, վրաններ և շատ ավելին», – հավելել է Մելիք-Բաղդասարովը։
–00—ՅՄ