Մերձբալթյան երկրները պնդում են, որ իրենց օդային տարածքը չեն տրամադրել Ռուսաստանի վրա հարձակվելու համար


Մոսկվայում Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի գործերի ժամանակավոր հավատարմատարները Ռուսաստանի ԱԳՆ-ին համատեղ բողոք են հանձնել, որում դիվանագետները դատապարտել են Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինի հայտարարությունը:


Հուլիսի 4-ին Գալուզինը հայտարարել էր, որ  Բալթյան երկրները թույլատրել են Ուկրաինային իրենց օդային տարածքն օգտագործել անօդաչու թռչող սարքերով Ռուսաստանին հարվածելու համար:


«Բալթյան երկրները մերժում են Ռուսաստանի պնդումները՝ դրանք համարելով բացարձակապես անհիմն»,- ասվում է հայտարարության մեջ։


Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի պնդմամբ՝ իրենց օդային տարածքում անօդաչու թռչող սարքերի հայտնվելը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական գործողությունների հետևանք է։

Leave a comment