Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության եզրափակիչ

Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության եզրափակիչ

Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը շարունակում է հաղթարշավը Երևանում ընթացող Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում՝ նվաճելով եզրափակչի ուղեգիր։ Այդ մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Կիսաեզրափակչում մեր ընտրանին 82:66 հաշվով հաղթել է Մոլդովայի հավաքականին և դուրս եկել մրցաշարի եզրափակիչ:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է դարձել Էնթոնի Սարգսյանը՝ 34 արդյունավետության գործակցով (EFF)։ Նա գրանցել է 26 միավոր, 26 ռեբաունդ և 1 արդյունավետ փոխանցում։

Եզրափակչում Հայաստանի հավաքականի մրցակիցը կլինի Կոսովո – Մալթա կիսաեզրափակիչ զույգի հաղթողը։

Եզրափակիչը կկայանա վաղը՝ ժամը 20:30-ին, Սպորտի կառավարման կենտրոնում: Մուտքն ազատ է:

Leave a comment