Հայաստանի Մ16 հավաքականը հաղթեց Մոլդովային և դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ


Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը շարունակում է հաղթարշավը Երևանում ընթացող Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում՝ նվաճելով եզրափակչի ուղեգիր, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։


 


Կիսաեզրափակչում մեր ընտրանին 82:66 հաշվով հաղթել է Մոլդովայի հավաքականին և դուրս եկել մրցաշարի եզրափակիչ:


 


Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է դարձել Էնթոնի Սարգսյանը՝ 34 արդյունավետության գործակցով (EFF)։ Նա գրանցել է 26 միավոր, 26 ռեբաունդ և 1 արդյունավետ փոխանցում։


 


Եզրափակչում Հայաստանի հավաքականի մրցակիցը կլինի Կոսովո – Մալթա կիսաեզրափակիչ զույգի հաղթողը։


 


Եզրափակիչը կկայանա վաղը՝ ժամը 20:30-ին, Սպորտի կառավարման կենտրոնում: Մուտքն ազատ է: 

Դիտումների քանակ22

Leave a comment