https://arm.sputniknews.ru/20260711/multi-grupi-dzernarkutjunneri-ashkhatakicnery-kvtsharven-harkadir-parapurdi-hamar-104476940.html
«Մուլտի գրուպի» ձեռնարկությունների աշխատակիցները կվճարվե՞ն հարկադիր պարապուրդի համար
«Մուլտի գրուպի» ձեռնարկությունների աշխատակիցները կվճարվե՞ն հարկադիր պարապուրդի համար
Sputnik Արմենիա
Ըստ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի` պետությունը չունի համապատասխան ընթացակարգ, որպեսզի քննչական գործողությունների հետևանքով կապարակնքված… 11.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-11T17:30+0400
2026-07-11T17:30+0400
2026-07-11T17:30+0400
գագիկ ծառուկյան
աշխատանք
աշխատող
աշխատավարձ
մուլտի գրուպ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/06/104245522_0:26:1600:926_1920x0_80_0_0_a9d9db4c59d2a8933f3cbd7602ecc86e.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik․ Քննչական գործողությունների հետևանքով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված ընկերությունների աշխատակիցները դեռ չգիտեն` իրենց կվճարեն հարկադիր պարապուրդի համար, թե ոչ, քանի որ իրավիճակը ստեղծվել է և՛ աշխատակիցների, և՛ ձեռնարկությունների ղեկավարության կամքից անկախ։Հուլիսի 6-ին վաղ առավոտյան ՀՀ քննչական կոմիտեն սկսեց լայնածավալ խուզարկություններ իրականացնել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տանն ու նրան պատկանող օբյեկտներում։ Խուզարկություններից հետո բոլոր օբյեկտները կապարակնքվեցին։Sputnik Արմենիային այս հարցով դիմել են «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված ընկերությունների աշխատակիցներ, որոնց մտահոգությունները բարձրաձայնելու համար դիմեցինք Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիային։Մեզ հայտնեցին, որ Ծառուկյանին պատկանող ընկերությունները չունեն արհմիություններ, հետևաբար Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիային չի կարող պաշտպանել աշխատակիցների շահերը։ Կոնֆեդերացիայից մեզ ուղղորդեցին հուզող հարցերի պատասխանները ստանալու համար դիմել ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին։Մենք գրավոր հարցում ուղարկեցինք տեսչական մարմին, հասկանալու համար.Միաժամանակ տեղեկացնում են, որ պարապուրդի դեպքում աշխատողների աշխատանքի վարձատրությունը կատարվում է Օրենսգրքի 186-րդ հոդվածի համաձայն, որն է`1. Եթե ոչ աշխատողի մեղքով պարապուրդի ժամանակ աշխատողին չի առաջարկվում նրա մասնագիտությանը, որակավորմանը համապատասխանող այլ աշխատանք, որը նա կարող էր կատարել առանց իր առողջությանը վնաս պատճառելու, ապա աշխատողին պարապուրդի յուրաքանչյուր ժամվա համար վճարվում է մինչև պարապուրդը նրա միջին ժամային աշխատավարձի առնվազն երկու երրորդի չափով, սակայն ոչ պակաս, քան օրենսդրությամբ սահմանված նվազագույն ժամային դրույքաչափը:2. Եթե ոչ աշխատողի մեղքով առաջացած պարապուրդի ընթացքում աշխատողն իր համաձայնությամբ ժամանակավորապես փոխադրվում է ավելի ցածր աշխատավարձով, սակայն իր մասնագիտությանը, որակավորմանը համապատասխանող այլ աշխատանքի, ապա յուրաքանչյուր ժամի համար աշխատողին վճարվում է պարապուրդի ամսվան նախորդող նրա ժամային դրույքաչափով:3. Եթե աշխատողը հրաժարվում է առաջարկված ժամանակավոր աշխատանքից, որը համապատասխանում է նրա մասնագիտությանը և որակավորմանը, ապա պարապուրդի յուրաքանչյուր ժամի համար նրան վճարվում է սահմանված նվազագույն ժամային դրույքաչափի երեսուն տոկոսից ոչ պակաս:4. Պարապուրդի ժամանակ գործատուի պահանջով աշխատավայրում գտնվելու համար աշխատողին վճարվում է սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված չափով աշխատավարձ:5. Կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով կարող են նախատեսվել դեպքեր, երբ աշխատողը կարող է պարապուրդի ժամանակ ընդհանրապես չներկայանալ աշխատանքի:6. Արտակարգ և տվյալ պայմաններում անկանխելի հանգամանքի (անհաղթահարելի ուժի) հետևանքով առաջացած, ինչպես նաև աշխատողի մեղքով առաջացած պարապուրդի համար նա կարող է չվճարվել:Ինչ վերաբերվում է այն հարցին, թե պետությունն ունի՞ պարտավորություն աշխատակիցներին տեղեկացնելու, թե ձեռնարկությունը ինչ ժամկետներում կվերաբացվի կամ չի վերաբացվի, տեսչական մարմինը հայտնել է, որ նման ընթացակարգ սահմանված չէ։«Աշխատանքային օրենսդրությամբ և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերով պետության կողմից ձեռնարկությունները վերաբացվելու վերաբերյալ աշխատողներին տեղեկացնելու ընթացակարգ սահմանված չէ»,–նշված է պատասխանում։ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից համապատասխան պարզաբանում ստանալու պարագայում, կներկայացնենք առաջիկայում։Հիշեցնենք` հուլիսի 6-ի երեկոյան, խուզարկություններից հետո, Գագիկ Ծառուկյանին ձերբակալեցին, ապա կալանավորեցին 2 ամսով։ Գործարարը և ևս մեկ անձ մեղադրվում են խարդախության օժանդակության և փողերի լվացման օժանդակության մեջ։ Եվս մեկ գործ էլ հարուցվել է վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ: Դրա շրջանակում Ծառուկյանի տնից առգրավվել են տարբեր կենդանիների և թռչունների 190 հատ խրտվիլակ, ինչպես նաև առյուծներ և վագրեր, որոնք ճանաչվել են որպես իրեղեն ապացույց և տեղափոխվել Երևանի կենդանաբանական այգի։Հանրային 100-ից ավելի գործիչներ պահանջում են ազատ արձակել Գագիկ Ծառուկյանին
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/06/104245522_0:0:1600:1200_1920x0_80_0_0_753129b9ad15d019567fb9536eb5a7e2.jpg.webp
գագիկ ծառուկյան, աշխատանք, աշխատող, աշխատավարձ, մուլտի գրուպ
գագիկ ծառուկյան, աշխատանք, աշխատող, աշխատավարձ, մուլտի գրուպ
Ըստ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի` պետությունը չունի համապատասխան ընթացակարգ, որպեսզի քննչական գործողությունների հետևանքով կապարակնքված ձեռնարկությունների աշխատակիցներին տեղեկացնի, թե ինչ ժամկետներում կարող են աշխատանքի վերադառնալ։
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik․ Քննչական գործողությունների հետևանքով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված ընկերությունների աշխատակիցները դեռ չգիտեն` իրենց կվճարեն հարկադիր պարապուրդի համար, թե ոչ, քանի որ իրավիճակը ստեղծվել է և՛ աշխատակիցների, և՛ ձեռնարկությունների ղեկավարության կամքից անկախ։
Հուլիսի 6-ին վաղ առավոտյան ՀՀ քննչական կոմիտեն սկսեց լայնածավալ խուզարկություններ իրականացնել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տանն ու նրան պատկանող օբյեկտներում։ Խուզարկություններից հետո բոլոր օբյեկտները կապարակնքվեցին։
Մեզ հայտնեցին, որ Ծառուկյանին պատկանող ընկերությունները չունեն արհմիություններ, հետևաբար Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիային չի կարող պաշտպանել աշխատակիցների շահերը։ Կոնֆեդերացիայից մեզ ուղղորդեցին հուզող հարցերի պատասխանները ստանալու համար դիմել ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին։
Մենք գրավոր հարցում ուղարկեցինք տեսչական մարմին, հասկանալու համար.
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից 1-ին և 2-րդ հարցերի վերաբերյալ հայտնում են, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 107-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ոչ աշխատողի մեղքով պարապուրդն աշխատավայրում ստեղծված այն իրավիճակն է, որի ժամանակ գործատուն, արտադրական կամ օբյեկտիվ այլ պատճառներով պայմանավորված, չի կարողանում ապահովել աշխատողի` աշխատանքային պայմանագրում նախատեսված աշխատանքը:
Միաժամանակ տեղեկացնում են, որ պարապուրդի դեպքում աշխատողների աշխատանքի վարձատրությունը կատարվում է Օրենսգրքի 186-րդ հոդվածի համաձայն, որն է`
1. Եթե ոչ աշխատողի մեղքով պարապուրդի ժամանակ աշխատողին չի առաջարկվում նրա մասնագիտությանը, որակավորմանը համապատասխանող այլ աշխատանք, որը նա կարող էր կատարել առանց իր առողջությանը վնաս պատճառելու, ապա աշխատողին պարապուրդի յուրաքանչյուր ժամվա համար վճարվում է մինչև պարապուրդը նրա միջին ժամային աշխատավարձի առնվազն երկու երրորդի չափով, սակայն ոչ պակաս, քան օրենսդրությամբ սահմանված նվազագույն ժամային դրույքաչափը:
2. Եթե ոչ աշխատողի մեղքով առաջացած պարապուրդի ընթացքում աշխատողն իր համաձայնությամբ ժամանակավորապես փոխադրվում է ավելի ցածր աշխատավարձով, սակայն իր մասնագիտությանը, որակավորմանը համապատասխանող այլ աշխատանքի, ապա յուրաքանչյուր ժամի համար աշխատողին վճարվում է պարապուրդի ամսվան նախորդող նրա ժամային դրույքաչափով:
3. Եթե աշխատողը հրաժարվում է առաջարկված ժամանակավոր աշխատանքից, որը համապատասխանում է նրա մասնագիտությանը և որակավորմանը, ապա պարապուրդի յուրաքանչյուր ժամի համար նրան վճարվում է սահմանված նվազագույն ժամային դրույքաչափի երեսուն տոկոսից ոչ պակաս:
4. Պարապուրդի ժամանակ գործատուի պահանջով աշխատավայրում գտնվելու համար աշխատողին վճարվում է սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված չափով աշխատավարձ:
5. Կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով կարող են նախատեսվել դեպքեր, երբ աշխատողը կարող է պարապուրդի ժամանակ ընդհանրապես չներկայանալ աշխատանքի:
6. Արտակարգ և տվյալ պայմաններում անկանխելի հանգամանքի (անհաղթահարելի ուժի) հետևանքով առաջացած, ինչպես նաև աշխատողի մեղքով առաջացած պարապուրդի համար նա կարող է չվճարվել:
Ինչ վերաբերվում է այն հարցին, թե պետությունն ունի՞ պարտավորություն աշխատակիցներին տեղեկացնելու, թե ձեռնարկությունը ինչ ժամկետներում կվերաբացվի կամ չի վերաբացվի, տեսչական մարմինը հայտնել է, որ նման ընթացակարգ սահմանված չէ։
«Աշխատանքային օրենսդրությամբ և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերով պետության կողմից ձեռնարկությունները վերաբացվելու վերաբերյալ աշխատողներին տեղեկացնելու ընթացակարգ սահմանված չէ»,–նշված է պատասխանում։
Տեսչական մարմինը հորդորել է բարձրացված հարցերի վերաբերյալ պարզաբանում ստանալ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, քանզի նման պարզաբանում տալու իրավասությունը վերապահված է նախարարությանը։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից համապատասխան պարզաբանում ստանալու պարագայում, կներկայացնենք առաջիկայում։